Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 73
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 ... 7 8 »

Նորություններ | Դիտումներ: 615 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: EDO042 | Ամսաթիվ: 30.08.2014 | Մեկնաբանություններ (0)

1. Եթե դու ապրես 100 տարի, ես կուզեմ քեզնից մի օր քիչ ապրել. մի օր անգամ չեմ ուզում ապրել առանց քեզ:

2. Ես կարծում եմ, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ իրարից հեռու չլինենք: Եթե մենք միմյանց երազների մեջ լինենք, մենք կարող ենք ողջ ժամանակ միասին լինել:

3. Դու չես կարող կանգնել անտառի քո անկյունում՝ սպասելով, որ ուրիշները կմոտենան քեզ: Երբեմն դու ինքդ պետք է գնաս նրանց մոտ:

4. Երբեմն ամենափոքր բաները ամենամեծ տեղն են զբաղեցնում սրտումդ:

5. Օրն առանց ընկերոջ նման է դատարկ տակառի, որի մեջ անգամ մի կաթիլ մեղր չի մնացել:

6. Եթե երբևէ այնպիսի օր գա, երբ մենք այլևս չկարողանանք միասին լինել, պահիր ինձ քո սրտում: Ես միշտ այնտեղ կմնամ:

7. - Ո՞ւր ես գնում:

- Չգիտեմ:

- Այդ դեպքում մենք միևնույն ուղղությամբ ենք գնում:

8. Ես այնքան տխուր էի, որ մոռացա ուրախ լինել:

9.​ Մի փոքր ուշադրությունը և մի փոքր հոգատարությունը ուրիշների նկատմամբ հրաշքներ են գործում:

10. Նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, երբեմն ոչնչից գլուխ չեն հանում:

11. Եթե երբևէ գա այնպիսի վաղը, երբ մենք միասին չլինենք, դու պետք է հիշես, որ դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան քեզ թվում է, և ավելի խելացի, քան համարում ես ինքդ քեզ: Ամենակարևորը, անգամ երբ մենք միասին չենք, ես միշտ քեզ հետ եմ:  

12. Գետերը լավ գիտեն այս ճշմարտությունը. մի՛ շտապիր: Մենք կհասնենք այնտեղ, որտեղ մեզ պետք է… օրերից մի օր:

Մտքերը` blognews.am-ից:

Հետաքրքիր | Դիտումներ: 630 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 09.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Այս աներևակայելի
խորը գաղտնիքներով կյանքում շատ քիչ բան է լինում այնպես՝ ինպես մենք էինք ուզում:
Չգիտեմ դա ցավով ասեմ, թե՞ հրճվանքով, որովհետև հայտնի չէ,  թե  մեր ուզածը
ե՞րբ է  լավ ավարտ ունենալու կամ ունենալու
ավարտ, է թե՞ ոչ:

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պիտի այս կյանքը այնքան
դառնանա, որ ապրելու ցանկությունը մարի: Ես այսպես չէի՛ ուզում, իմ երազներում  ապագաս
լրիվ այլ գծապատկեր ուներ, այնտեղ ես լրիվ այլ էի:Ես չէի հաշվարկել այս խորը
անդունդը, որի մեջ  գտնվում եմ հիմա:  Երկար  մտածելով
հասկանում եմ, որ հենց այդ հաշվարկներն են ինձ հասցրին այս օրի, կյանքը մաթեմատիկա
չէ՛ որ հաշավարկես: Բայց դրանց  հաշվարկ անվանելը
կոպիտ կլինի,  դրանք ուղղակի երզաներ էին ,
երազներ որոնց իրականանալու համար պատրաստ էի ծայրահեղ արարքների, բայց անգամ դա պետք
չեկավ: Գուցե սա էր ճիշտը, բայց ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում ինձ հետաքրքրում
էր իմ ապագան որը այդպես ես անիրականանալի մնաց, ախր չէի՜ ուզում…

Տխուր | Դիտումներ: 444 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 08.08.2014 | Մեկնաբանություններ (0)

8 նշան, որ դուք հոգնած եք և արձակուրդ գնալու ժամանակն է

1.  Դու փոքրիկ սխալներ ես անում
Դու ուղարկում ես նամակը և միայն դրանից հետո նկատում, թե ինչքան տառասխաներ ես արել, մոռանում ես ամենատարրական բաները, ուշացնում ես հաշվետվությունները: Սխալվում ես անգամ այն հարցերում,ո որնք նախկինում աչքերդ փակ էլ կարող էիր անել: 
2. Քեզ կոտրված ես զգում դեռ վաղ առավոտվանից
Նոր ես արթնացել քնից և սոովորաբար այդ ժամանակ մենք լավ տրամադրություն ենք ունենում, քանի որ օրը նոր է սկսվում և դեռ ոչ մի վատ բան մեզ հետ տեղի չի ունեցել: Բայց ոչ, հիմա դու ամեն առավոտ սարսափելի տրամադրությամբ ես արթնանում ու  աշխարհը միայն մռայլ գույներով ես տեսնում:


3. Հոգնածությունը քեզ չի լքում
Անգամ հրաշալի շաբաթ-կիրակի անցկացնելուց հետո դու երկուշաբթի աշխատանքի ես գալիս սարսափելի հոգնած, որովհետև քո օրգանիզմը արդեն հոգնել է այդ ռեժիմից և 2 օրը չի կարող քեզ փրկել:
4. Դու նյարդային ես
Քո վրա ազդում է ամեն ինչ`մարդկանց բարձր ծիծաղը, հեռուստացույցի ձայնը, առավոտյան խցանումները, սուրճի դառը կամ քաղցր լինելը...ամեն ինչ: Դու չես կարողանում քեզ տիրապետել և առանց պատճառի վիրավորում ես մարդկանց, ում շատ ես սիրում ու  չես ցանկանում նեղացնել:
5. Դու անքնությամբ ես տառապում
Ամեն առավոտ զարթուցիչի 10-րդ զանգից հետո մի կերպ արթնանալով, դու ինքդ քեզ համոզում ես, որ երեկոյան շուտ կքնես ու հանգստանաս, բայց ամեն  գիշեր կրկնվում է նույն պատմությունը, անկախ հոգնածությանդ աստիճանին`դու չես կարողանում քնել:
6. Չես կարողանում կենտրոնանալ
Անգամ շատ լավ հասկանալով, որ ժամանակ չունես և պետք է մինչև վերջնաժամկետը վերջացնես հաշվետվությունդ, դու ոչ մի կերպ չես կարողանում քեզ համոզել կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա:
7. Ամեն ինչի նկատմամբ կորցրել ես քո հետաքրքրությունը
Քեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում, դու անտարբեր ես դարձել քո շրջապատի և մարդկանց հանդեպ:: Անգամ այն իրադարձություն, որին ամիսներ շարունակ սպասել ես, էլ քեզ հետաքրիր չի թվում:
8. Դու կորցրել ես քո մոտիվացիան ու ձգտումները
Այլև ոչինչ չի ոգևորում քեզ, ոչ գովեստի խոսքերը, ոչ հավելավճարը, ոչ պաշտոնի բարձրացումը քեզ չեն ոգևորում ավելի լավ և շատ աշխատել:
 Մի հիասթափվեք, այս ամենը անցողիկ է, պարզապես մի փոքր հանգիստ, անպայման հեռու ձեր առօրյա միջավայրից, համակարգչից, համացանցից ու հեռախոսներից: Համգստացեք աշխարհից, լուրերից, իրադարձություններից, մի լավ քնեք, զբոսնեք, շփվեք ընկերների հետ և ամեն կորցրածը վերականգնած հետ վերադարձեք:.


Նյութը Esem.am-ից

 

Հետաքրքիր | Դիտումներ: 421 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 06.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Բառեր՝, որոնք այլևս ոչինչ չեն փոխի, խոսքեր՝, որ էլ ոչ մի սիրտ չեն ամոգի, անբիծ երազներ, որ էլ չե՛ն իրականանալու ու վերջապես՝ փշրված սիրտ, որ էլ չի ապրելու այնպես:

Այդ բառերը էլ չեն ասվելու, կամ, եթե նույնիսկ ասվեն, ապա չեն սիրվելու: Իսկ այդ երազների փշուր-փշուր եղած կտրտանքները քամին կտանի:  Ասում են ամենահարուստը քամին է՝ մենք նրան ենք տալիս մեր փոխերը, երազները ու հույսերը: Ճի՛շտ են ասում, ես նրան  հանձնեցի իմ վերջին հույսն ու առաջին երազաները, նրան հանձնեցի այն, ինչ ինձ համար մի աշխարհ էր, ուստի էլ չմնաց ոչինչ բացի  ոչ մի բան չփոխոխ, բայց անունով՝ <<հույս տվող >> ավելորդ բառերից: Ինձ պետք չե՛ն դրանք, քանզի կան հայացքներ՝  որոնցում կարելի է գտնել հազար բառ ու երջանկությունից բարձրանալ երկինք և հակառակը: Համենայնդեպս զուտ տառերի կապոցից դա լավ է : Կան նաև գրկախառնություններ որոնցում, կարող ես գտնել այնքան ջերմություն որքան չկա հազարավոր բառերում, ու կան  ընդամենը մարդիկ այնպիսի  էությամբ որոնց երբեք չեն հասնի այն բառերը: Նրանք չունեն ասելիք, այդ բառերը ձևականությունններ են, իբրև թե հույս, երազանք կամ էլ օգնության ցանկություն: Իրական արժեքները մարդկանց ու նրանց հոգու մեջ են:

Երբե՜ք անիմաստ մի՛ շպրտեք մարդկանց երեսին ավելորդ բառեր, նրանք դրանք կօգտագործեն Ձեր իսկ դեմ:

Տխուր | Դիտումներ: 586 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 04.08.2014 | Մեկնաբանություններ (2)

Նորություններ | Դիտումներ: 931 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 04.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Նորություններ | Դիտումներ: 476 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 03.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Բարև ձեզ, այսօր ձեզ կոսվորեցնեմ` թէ ինչպես ներբեռնել երգեր Odnoklassniki.Ru և Vk.Com​ կայքերից Նախ պետք է ներբեռնել ԱՅՍ ծրագիրը: Ներբեռնելուց հետո անհրաժեշտ է <<Установка>> անել:

Եթե ամեն ինչ հաջող է ավարտվել ձեր մոտ, ապա դիտեք մեր պատրաստած տեսանյութը

Հարցերի դեպքում կարող եք դիմել ինձ

Odnoklassniki.Ru

Vk.Com

Ներբեռնել

Ինտերնետ | Դիտումներ: 511 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: EDO042 | Ամսաթիվ: 02.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Հրուշակագործ քույրեր Ռենա և Վերա Հովհաննիսյանները Նոյեմբերի վերջին պատրաստվում են մասնակցել Լյուքսեմբուրգում կայանալիք «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթին:

Վերայի խոսքով` այժմ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանան հավուր պատշաճի ներկայանալ մրցույթին: «Հուլիսի 7-ին իմ ու քրոջս ծնունդն էր: Այդ օրն անակնկալ մատուցեցի նրան` մեկնելով իր մոտ`Մոսկվա: Այդ օրվանից էլ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, բայց դեռևս գաղտնիք է, թե ինչ աշխատանք ենք ներկայացնելու»,- ասաց Վերան` դժվարանալով ասել, թե ինչ հույսեր ունի մրցույթից:

 

 «Մենք ոչ մի անգամ չենք մտածել, որ անպայման պետք է հաղթենք, ուղղակի մեր աշխատանքը մեծ սիրով ենք արել: Ինձ հաղթած եմ զգում այն ժամանակ, երբ իմ իղձերն ու ցանկությունները կարողանում եմ փոխանցել իմ կոմպոզիցիային:  Համենայն դեպս, կաշխատենք այնպես անել, որ հաղթանակած վերադառնանք»,- նշեց Վերան և ավելացրեց, որ ավելի շատ կարևորում է Ռենայի հաղթանակը:  «Ես 2003 թվականից մասնկացում եմ տարբեր մրցույթների և ունեմ մրցանակներ, իսկ քույրս դեռ երկու անգամ է մասնակցել մրցույթի, թեև  2 անգամ էլ ոսկե մեդալ է ստացել: Նախորդ մրցույթին ես իր համար ավելի շատ ուրախացա և հույս ունեմ, որ այս տարի ևս նա կուրախացնի մեզ»,- ասաց Վերան:

Նյութը՝ ESem.am-ից:

Հետաքրքիր | Դիտումներ: 516 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 02.08.2014 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-30 ... 61-70 71-73