Sedulka♥ | Ամսաթիվ: Կիրակի, 29.06.2014, 13:33 | Գրառում # 1 |
 Майор
Խումբ: Ադմինիստրացիա
Գրառումներ: 69
Կարգավիճակ: Offline
| ՖՈՐՈՒՄՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԳՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԵԼԱՁԵՎԸ:
Ֆորումում բոլոր մասնակիցները պետք է գրեն միայն հայկական տառաձևով: Latinakan taradzevov գրելը արգելված է:
ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր այցելու, անկախ ազգությունից, տարիքից, սեռից, սոցիալական կարգավիճակից ունի հավասար իրավունքներ այլ այցելուների հետ և պարտավոր է հետևել սույն կանոններին:
2. Ֆորումը ստեղծվել է ժամանցի համար և այն բոլորի համար է:
3. Արգելվում է որևէ գործողություններով խանգարել այլ մասնակիցների զրույցին:
4. Արգելվում է օգտագործել ոչ ցենզուրային, վիրավորական և գռեհիկ արտահայտություններ:
5. Գովազդն արգելված է ֆորումի բոլոր թեմաներում: YouTube, Odnoklassnki.ru, Mail.ru և նման հայտնի կայքերը որպես գովազդ չեն համարվում:
6. Արգելվում է ծաղրել և վիրավորել ֆորումի մասնակիցներին:
7. Արգելվում է ֆլուդը (անմիտ և անկապ նախադասություններ)
8. Ադմինիստրացիան իրավունք է վերապահում խմբագրել կանոնները ցանկացած պահի: Մասնակիցները պետք է ինքնուրույն հետևեն փոփոխություններին:
9. Զրուցելիս, մասնակիցները պետք է հարգեն միմյանց կարծիքները: Արգելվում է օգտագործել արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական թվալ այլ մասնակիցներին:
10. Չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
|
|
| |