Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Նյութերը ենթաբաժնում: 29
Ցուցադրված նյութերը: 21-29
Էջեր: « 1 2 3

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Դժվար թե լինի մեկը որ կյանքում գոնե մեկ անգամ չի փորձել Նեսթլեի համեղ շոկոլադները կամ լուծվող սուրճը:Այսօր Ձեզ եմ ներկայացնում շվեցարական Նեսթելե ընկերության պատմությունը:

Ստեղծման օրվանից Նեսթլե շվեցարական ընկերություն արտադրանքի տեսականին անընդհատ ընդլայնվում է:Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 8000 ապրանքանիշ, որոնց սպառողները ծանոթ են բոլոր 5 մայրցամաքներում:Այսօր Նեսթլե ընկերությունն արտադրում է հատուկ սնունդ երեխաների համար, ըմպելիքներ, կաթնամթերքի ու շոկոլադի տեսականի, սպորտային ու սառեցված սնունդ, պաղպաղակ, սուրճ, սնունդ կեդանիների համար և նույնիսկ կոսմետիկ միջոցներ և այլն: Աշխարհահռչակ Նեսթլե ընկերությունն իր գործունեությունն սկսել է 1866-ին Հենրի Նեսթլեի կողմից:1866-ին նա ստեղծեց առաջին կաթնախառնուրդը:Որպես ապրանքանշան Հենրի Նեսթլեն օգտագործեց իր ազգանունը. «Nestle» (բառը գերմաներենից թարկմանաբար նշանակում է «փոքրիկ բույն » ): 1874-ին Նեսթլեն ընկերություը վաճառեց Ժյու Մոներին, որի ղեկավարություն օրոք այն սկսեց արտադրել նաև խտացրած կաթ: 1904-ին ընկերությունն իր արտադրատեսակին ավելացրեց շոկոլադը:

Այսօր Nestle ընկերությանն է պատկանում 87 երկրներում գտնվող 480 ֆաբրիկաներ:

Նորություններ | Դիտումներ: 891 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 18.07.2014 | Մեկնաբանություններ (0)

Նորություններ | Դիտումներ: 263 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 18.07.2014 | Մեկնաբանություններ (0)

 

Նորություններ | Դիտումներ: 423 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 17.07.2014 | Մեկնաբանություններ (0)

 

Նորություններ | Դիտումներ: 381 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 16.07.2014 | Մեկնաբանություններ (1)

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր կզգաք  ստեղծագործական ծարավ, կցանկանաք  ունենալ շնորհակալ ունկնդիրներ, որոնք կգնահատեն Ձեր ջանքերը: Ունկնդրի դերում այսօր կարող է հանդես գալ Ձեր սիրելին, սակայն, եթե նրան դուր չգան Ձեր երևակայության արդյունքները` նրա համբերությունը կարճ կտևի:

Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր Դուք կզգաք, որ Ձեր սիրելիին  շատ  մոտ եք  թողել, այսինքն` նա դարձել է  Ձեր անբաժան մասը, և Դուք առանց նրա  կլինեք  հասարակության ոչ լիարժեք  անդամ: Արդյոք կարծո՞ւմ եք որ դա ճիշտ է:

Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր կլինեք տխուր և միայնակ, չնայած, որ Ձեր սիրելին անընդհատ կլինի Ձեր կողքին, թե հոգեպես, թե ֆիզիկապես: Ցանկացած դեպքում նա չի կարողանա թեթևացնել Ձեր հոգեկան ապրումները, հատկապես, եթե Դուք  չցանկանաք դրանք ինչ-որ կերպ մոռանալ:

Խեցգետին (23.06-23.07)

 

     Այսօր Ձեր սիրելիին  շատ անհրաժեշտ կլինի իմանալ, որ Դուք նրա կարիքը ունեք և Ձեզ իրականում  հետաքրքիր է  նրա հետ զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Եթե նա այդպիսի վստահություն չունենա, ապա երկար ստիպված կլինեք նրան դուրս բերել դեպրեսիայից:

Առյուծ (24.07-24.08)

 

     Այս օրը կլինի տխուր և մոխրագույն, այդ իսկ պատճառով  պետք է նախօրոք պատրաստ լինեք  և զգուշացնեք սիրելիին, որպիսի նա չզարմանա Ձեր տրամադրության կտրուկ փոփոխությունից ու նյարդայնացած լինելուց: Դուք էլ Ձեր հերթին եղեք ավելի զսպված:

Կույս ( 25.08-23.09)

 

     Այսօր Ձեզ հոգնած և ջարդված կզգաք` աշխատանքային սթրեսների հետևանքով: Այդ իսկ պատճառով` աստղերը խորհուրդ են տալիս  կազմակերպել ռոմանտիկ ընթրիք  մոմերով, գինիով և մրգերով այն մարդու հետ, ով Ձեզ մոտիկ է թե հոգով, թե մարմնով: Հանգստացեք և թուլացեք, բայց ոչ շատ, քանի որ կարող եք առավոտյան ուշանալ աշխատանքից:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր կպարզվի, որ զուր էին Ձեր մտավախությունները: Իրականում  անձնական կյանքում ամեն ինչ ավելի ուրախ է և ունի շատ դրական կողմեր: Սակայն Դուք երբեք չէիք կարողանա լիաթոք  զգալ երջանկությունը, եթե  չվերապրեիք այդ մտավախությունները:

Կարիճ (24.10-22.11)

 

     Այսօր Ձեր սիրելին կլինի չափից շատ իքնավստահ և իքնահավան, ինչից Ձեր մոտ  կնվազի հարգանքը նրա հանդեպ: Աշխատեք նրան հասկացնել այն միտքը, որ ովքեր իրենց շատ են սիրում՝  մրցակիցներ չեն ունենում:  Եվ Դուք էլ ոչ մի դեպքում  չեք պատրաստվում  դառնալ նրա մրցակիցը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր բարենպաստ օր է, որպիսի սիրելիի հետ մի փոքր թուլանաք և ըմպեք որևէ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք: Սակայն ոչ շատ թունդ: Աստղերը խորհուրդ են տալիս  չիջնել մինչ հասարակ օղու, սակայն կարող եք նաև օղի խմել, եթե դա լինի լավ խորտիկների և  մտերմիկ զրույցների հետ:

Այծեղջուր (23.12-20.01)

 

     Այսօր Ձեր սիրելին ձեր խնդիրներից որևէ մեկի համար լուծում կառաջարկի, այն կլինի այնքան պարզ ու անկրկնելի, որ Ձեզ կմնա միայն հիանալ և որքան հնարավոր է շուտ գործածել այն: Սակայն ցանկալի է  լսվածին վերաբերվեք քնադատաբար:

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այսօր բոլորը կնախանձեն Ձեր և սիրելիի միջև հարաբերություներին: Իրականում հաճախ չես տեսնի  այդքան  իրար ներդաշնակ զույգի, որոնք միմյանց ցանկություները հասկանում են կես բառից: Թող Ձեր կյանքում շատ լինեն այդպիսի  հիանալի օրեր: Հավատացեք Դա լիովին կախված է Ձեզանից:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր  արքայազնին հանդիպելու հնարավորություններն  աննշան են: Աստղերը դրանում ուղղակի համոզված են: Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ հոգ տանել արտաքին տեսքի համար: Իսկ եթե հենց Ձեր պարագայում աստղերը սխալվում են:

Նորություններ | Դիտումներ: 282 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 15.07.2014 | Մեկնաբանություններ (0)

 

Նորություններ | Դիտումներ: 251 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 14.07.2014 | Մեկնաբանություններ (0)

Նամակներից ընտրվեցին նրանք, որտեղ կային մինիմալ քիչ սխալներ,լավ միտք , իսկ որտեղ նշված չէր կայքի մուտքանունը և կային կոպիտ սխալներ` մերժվեցին: Ինչևէ: Շնորհակալություն բոլորիդ մասնակցության համար, իսկ այժմ, ամփոփեմ արդյունքները:Լրագրողի պաշտոնին արժանացել են հետևյալ մասնակիցները:

Վարդ♥(vard.015@mail.ru)

Anyutka♥(anyutik.anyut@mail.ru)

Lyuska♥(lusi.harutyunyan99@mail.ru)

Բոլորդ անձնական նամակով կապվեք Sedulka♥-ի հետ, որպեսզի իմանաք ձեր աշխատանքի մանրամասները: 

Նորություններ | Դիտումներ: 368 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Gjukna♥ | Ամսաթիվ: 06.07.2014 | Մեկնաբանություններ (4)

Ինչպես խոստացել էինք կայքի բացման օրը կազմակերպելու ենք մրցույթներ: Եվ ահա մենք կատարեցինք մեր խոստումը: Հայտարարում ենք լրագրողների մրցույթ: Ինչ պետք է անել, որպեսզի մասնակցել մրցույթին:
1. Գրանցվել New-blok կայքում:
2. Գրել հոդված՝ ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը. 1) Անուրջներ, 2) Մոռացի՛ր անցյալդ,  3) Գնահատե՛ք ընկերուհուն, 4) Նա իդեալական չէ, բայց ինձ համար անթերի է, 5) Հավերժ մենություն:
3. Ուշադրություն դարձրե՛ք ուղղագրությանը և կետադրությանը: Դրանք շատ մեծ նշանակություն ունեն:
4. Հոդվածը չպետք է վերցված լինի այլ կայքերից:
5. Հոդվածը գրելուց հետո ուղարկե՛ք  new.lragrox@mail.ru  այս հասցեին: Նշելով՝ անուն, ազգանուն, տարիք, բնակության վայր և ձեր nicname New-blok կայքում:
Մրցույթը կավարտվի՝  06.07.2014թ.  ժամը՝ 18:00-ին: Արդյունքները կներկայացվեն  հոդվածի տեսքով՝ 06.07.2014թ. ժամը՝ 21:00-ին: 
Հաջողություն եմ մաղթում բոլորին:

 

Նորություններ | Դիտումներ: 350 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Gjukna♥ | Ամսաթիվ: 02.07.2014 | Մեկնաբանություններ (20)

Բարի գալուստ New blok ժամանցային կայք: Ձեզ ենք ուզում ներկայացնել մի կայք,որտեղ կգտնեք ձեզ հետաքրքրող ամեն ինչ՝ստատուսներ, հոդվածներ, անեկդոտներ : Մի խոսքով այն ամենը ինչը Ձեզ կհետաքրքրի: Կայքը ամբողջությամբ օգտագործելու համար պետք է գրանցվել կայքում: Մոտակա ժամանակներս կայքում կկազմակերպվեն մրցույթներ,որոնց միջոցով դուք կարող եք դառնալ կայքի աշխատակից՝ մոդերատորներ,լրագրողներ: Կայքում խնդիրների,առաջարկությունների համար կարող եք դիմել կայքի ադմինիստրացիաներ՝ EDO042-ին, Sedulka♥-ին և Alyonka♥

Դե ինչ մաղթում ենք Ձեզ բարի ժամանց,հուսով ենք կարդարացնենք ձեր սպասելիքները:

Նորություններ | Դիտումներ: 368 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Gjukna♥ | Ամսաթիվ: 02.07.2014 | Մեկնաբանություններ (3)

1-10 11-20 21-29