Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
31.07.2014, 00:53 | |
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Ձեր սիրելին հաճախ կատակներ կանի, որոնք կարող են Ձեզ ցավ պատճառել: Ստիպված կլինեք, կամ դիմանալ այդ կատակներին, կամ վայելել դրանք, կամ էլ` նրան անկեղծորեն խոստովանել, որ այդպիսի վերաբերոմունքը Ձեզ բոլորովին դուր չի գալիս: Ամեն դեպքում իրավիճակը հասցնել ծայրահեղության ցանկալի չէ: Ցուլ (21.04-21.05)
Այսօր աշխատեք վերաբերվել Ձեր սիրելիին այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա Ձեզ վերաբերվեր: Հնարավոր է սա հենց այն օրն է, երբ ամենալավ կերպով գործում է հայելային համակարգը: Դուք իքներդ կհամոզվեք , դու ինձ` ես քեզ,, համակարգի արդյունավետության մեջ: Երկվորյակ (22.05-22.06)
Մինչ որոշում կայացնելը որևէ լուրջ հարցում, անպայման խորհրդակցեք սիրելիի հետ: Ամենայն հավանականությամբ նա Ձեզ հետ կհամաձայնվի, բայց միաժամանակ` նա կարող է լինել նաև լավ խորհրդատու, որի խորհուրդները Ձեզ շատ պետք կգան, երբ սկսեք իրագործել Ձեր ծրագրերը: Խեցգետին (23.06-23.07)
Այսօր սիրելիի հետ հարաբերություններում պետք կգան Ձեր ողջ իմաստությունն ու դատողությունը: Հակառակ դեպքում` վեճերը կլինեն անխուսափելի, որոնք, ինչպես հայտնի է, չեն նպաստում սիրո զարգացմանը: Ձեր սիրելիին կմեղադրեք մեկ այլ օր, այսօր զսպեք Ձեր զգացմունքները: Առյուծ (24.07-24.08)
Այսօր Ձեզ բավականին դժվար կլինի համաձայնեցնել ապագայի վերաբերյալ Ձեր և սիրելիի ծրագրերը: Չգիտես ինչու` չեք կարող գալ մեկ հայտարարի: Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել Ձեր ծրագրավորած գործունեությունը: Կույս ( 25.08-23.09)
Այսօր Ձեր սիրելին կհայտնի ինչ-որ կարևոր լուր: Այն անմիջականորեն վերաբերվում է Ձեր հարաբերություններին: Ամենայն հավանականությամբ լուրը կլինի հաճելի. ամեն դեպքում աստղերը խորհուրդ են տալիս պատրաստ լինել ամենավատ լուրերին: Այդ դեպքում հաճելի լուրերն ավելի մեծ հաճույք կպատճառեն Ձեզ: Կշեռք ( 24.09-23.10)
Ընտանեկան կյանքում սպասվում է ջերմություն և խաղաղություն: Դուք հանգստություն կգտնեք ընտանիքի շրջապատում ծանր աշխատանքային օրվանից հետո: Հնարավոր է Ձեզ այցելել են հեռավոր բարեկամները: Դուք կունենաք ռոմանտիկ տրամադրություն և այդպիսի մթնոլորտում էլ կանցկացնեք երեկոն: Կարիճ (24.10-22.11)
Աշխատանքի հետ կապված լարվածությունը կփոխանցվի նաև ընտանեկան կամ սիրային հարաբերություններին: Հնարավոր են վեճեր և անախորժություններ, որոնք կարող են ավարտվել հարաբերություների խզմամբ: Կարող է ընտանիքի անդամները չկարողանան ընբռնումով մոտենալ Ձեր խնդիրներին, ինչն էլ կբարդացնի նրանց հետ շփումը՝ կցանկանաք ամեն ինչ նրանց բացատրել ուժի օգնությամբ: Աստղերը խորհուրդ են տալիս լինել զուսպ: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր բոլորը Ձեզ կնյարդայնացնեն, այդ թվում` ընտանիքի անդամները: Եվ եթե աշխատանքային խնդիրները լուծելիս Ձեզ թույլ եք տալիս զգացմունքային պոռթկումներ, ապա այսօր ցանկալի չէ դա անել: Մեծահասակների հետ վեճերը կտևեն երկար, իսկ սիրելիի հետ վիճել աստղերը խորհուրդ չեն տալիս: Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր Ձեզ կզգաք ավելի մեծ, իմաստուն և փորձառու, քան Ձեր սիրելին, եթե նույնիսկ դա այդպես չէ: Աստղերը խորհուրդ են տալիս օգտվել ընձեռնված հնարավորությունից և դասեր քաղել: Դրանք Ձեզ անպայման պետք կգան մոտ ապագայում: Ջրհոս (21.01-19.02)
Աշխատեք ազատվել բացասական զգացմունքներից: Դուք կլինեք դժբախտ ուղիղ այնքան ժամանակ, որքան, որ Ձեզ թույլ կտաք: Ավելի լավ է` բացասականը փոխեք դրականով և Ձեզ երջանիկ զգացեք: Ձուկ (20.02-20.03)
Այսօր, ի զարմանս Ձեզ, սիրելին չի ընկալի Ձեր հումորներն ու կատակները. կթվա, որ նրա մոտ բոլորովին բացակայում է հումորի զգացումը: Եվ Ձեր ողջ ասածը նա կընդունի սրտին մոտ: Բացառված չէ, որ արդյունքում կարող են լինել վեճեր: | |
Դիտումներ: 316 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |