Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Օրվա աստղագուշակ
01.08.2014, 01:12

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր Ձեր սիրելիին անհրաժեշտ է Ձեր աջակցությունը, ոչ թե ֆիզիկապես, այլ` հոգեպես: Եղեք նրա կողքին, աջակցեք ջերմ խոսքերով, ժպիտով, հայացքով  և քնքուշ հպումով: Թող այդ ամենը լինի Ձեր ապագա  համատեղ կյանքի գրավականը:

Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր Ձեր հարաբերություններում ամեն ինչ կարող է լինել ոչ այդքան  ուրախ, ինչես Դուք  կցանկանայիք: Սակայն,  եթե չմտածեք դրա մասին, կարող է թվալ, որ ոչ մի խնդիր էլ չկա, և իրականում այդ ամենը  Ձեր երևակայության արդյունքն է: Գուցե ամեն ինչ այդպես էլ թողնեք…

Երկվորյակ (22.05-22.06)

 

     Ձեր սիրելին այսօր տուն կգա շատ հոգնած և տխուր. հնարավոր է, որ որոշ խնդիրներ և անախորժություններ կան աշխատավայրում: Խորհուրդ է տրվում նրան հարցերով չծանրաբեռնել, միևնույն է, նա Ձեզ ոչինչ չի ասի: Տեղափոխեք այդ հարցի պարզաբանումը մինչ վաղը: Աստղերը խորհուրդ են տալիս նրան կերակրել և պառկեցնել քնելու Ձեր կողքին:

Խեցգետին (23.06-23.07)

 

     Դուք շատ հոգնած եք աշխատանքից հետ և ողջ հասակով մեկ ուզում եք ձգվել բազմոցին: Ոչ մի խոչընդոտ չկա դա անելու համար: Աստղերը կարծում են, որ Դուք կարող եք հանգստանալ առանց որևէ ավելորդ խնդիրների: Միայն համոզվեք, որ այսօր այլևս  շտապ գործեր  չունեք, իսկ եթե նույնիսկ կան, ապա օգնություն խնդրեք Ձեր սիրելիից, և նա հաստատ չի մերժի:

Առյուծ (24.07-24.08)

 

     Այսօր ամեն ինչ Ձեզ կուրախացնի՝սկսած եղանակից մինչ Ձեր սիրելիի հայացքը: Ձեր խնդիրն  է անել ամեն ինչ` սիրելիին ուրախացնելու համար: Պատկերացրեք, թե որքան հետաքրքիր և հաճելի կլինի միասին ուրախանալը: Սակայն դա անելը շատ դժվար կլինի, ստիպված կլինեք մեծ ջանքերը ներդնել, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես:

Կույս ( 25.08-23.09)

 

     Այսօր սիրելիի դեմքի ցանկացած  արտահայտությունը կընկալեք որպես դժգոհություն և հուսահատություն, ինչը մի քայլ մոտեցում է բաժանման: Սակայն, եթե Դուք դա ընկալեք հենց այդպես, ապա վաղ, թե ուշ այդպես էլ կլինի: Խորհուրդ է տրվում  ուշադրություն չդարձնել նրա դեմքի արտահայտությանը:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր  Ձեզ կկռավարեն զգազմունքները: Եթե ժամանակը շատ քիչ է, ապա դա կարող է բարդացնել իրավիճակը: Աշխատեք կենտրոնանալ  այն ամենի շուրջ, ինչը կարևոր է Ձեր համար, իսկ մնացածը` հետաձգեք:

Կարիճ (24.10-22.11)

 

     Այսօր կլինեք շատ զգայուն, նույնիսկ հնարավոր է վիրավորեք այն մարդկանց,  որոնք չէին պատրաստվում Ձեզ որևէ վնաս հասցնել: Ցանկալի է սահմանափակեք շփումը շրջապատողների հետ, և փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում Ձեր ներսում:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր Ձեզ հարկավոր է թեթևացնել զգացմունքները, մի մարդու  բարձրաձայն ասել այն, ինչը վաղուց էիք ցանկանում ասել: Չափից շատ թաքցնել զգացմունքները ճիշտ որոշում չէ, Ձեր անհանգստությունը կարող է վերածվել մտասևեռման, կսկսեք հավատալ նրան, ինչը գոյություն չունի: Իսկ եթե լինեք անկեղծ մտքերով և զգացմունքներով, ապա Ձեզ ավելի լավ կզգաք:

Այծեղջուր (23.12-20.01)

 

     Այսօր շատ պատասխանատու օր է: Փորձությունները, որոնք Ձեզ սպասում են, կհաղթահարի ոչ այնքան լուրջ և իքնուրույն մարդը, այլ նա, ով ունի նաև հուսալի աջակից: Ձեր սիրելին հենց այն մարդն է, ով Ձեզ կաջակցի ամեն հարցում, հակառակ դեպքում`միայնակ հաղթհարելը  շատ դժվար կլինի, նույնիսկ ահնարին:

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այսօր Ձեզ շատ միաjնակ կզգաք  սիրելիի հետ, նույնիսկ, եթե նա  կատարի հնարվորն ու անհանարինը` իրավիճակը փոփոխելու համար: Այն կփոխվի այն ժամանակ, երբ դուք դա ցանկանաք և շատ ջանքեր գործադրեք:

Ձուկ (20.02-20.03)

 

     Ձեզ հոգնեցրել է միապաղաղությունը հարաբերություններում: Մի հուսահատվեք, այն շուտով հնարավոր է ընդհատվի ոչ բարենպաստ կերպով: Կարող է դա լինել վեճի կամ որևէ ընդհանուր խնդրի հետևանք, որը կստիպի Ձեզ սթափվել և ողջ ուժերը ներդնել  այն լուծելու համար:

 

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Sedulka♥
Դիտումներ: 313 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar