Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Օրվա աստղագուշակ
16.07.2014, 00:22

Խոյ ( 21.03-20.04)

 

     Ձեզ սպասում են բազմաթիվ հաճույքներ կրքոտ և հմուտ զուգընկերոջ հետ: Բազմաթիվ երկրպագուներ կտառապեն Ձեր հանդեպ ունեցած անպատասխան սիրուց:  Ձեզ անչափ կիդեալականացնեն և  հաճոյախոսություներ կպարգևեն Ձեր իրական և ոչ իրական արժանիքների մասին:

Ցուլ (21.04-21.05)

 

     Օրը Ձեզ շատ հնարավորություներ կպարգևի բոլոր ուղություններով: Կբարձրանա կանացի գրավչությունը, որը կօգնի ունենալ նոր ծանոթություններ և տղամարդկանց մեծ ընտրություն: Հավաքվածության, հանգստության և արժանի ֆիզիկական կեցվածքի դեպքում կկարողանաք  դառնալ հաղթող` հաջողություն լուսարձակի տակ պայքարում:

Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր կլինեք անհանգիստ նույնիսկ միայնակ լինելու դեպքում: Ներքին աշխարհի հավասարակշռությունը կարգավորելու համար Ձեզ կօգնի  սեփական արժանապատվության զգացումը: Անսպասելի ուրախություն կպարգևի աշխատանքային գործերով ճանապարհորդությունը: Դուք Ձեր չկամեցողներին ցույց կտաք, թե ինչի եք ընդունակ:

Խեցգետին (23.06-23.07)

 

     Այսօր Ձեր կյանքում հնարավոր է հայտնվի պաշտպան, որին Դուք կգրավեք  Ձեր հիանալի խոսելաձևով և շփվելու եղանակով: Կկարողանա՞ք արդյոք արհամարհել  որոշակի անհաջողություները և չընկճվեք` դա բոլորովին կախված չէ այդ տղամարդուց: Օրը կարող է լցվել հանդիպումներով ինչպես բարեկամների, այնպես էլ գործընկերների հետ: Ճանապարհներին եղեք առավելագույնս ուշադիր` հնարավոր է լինի խաբեբաություն կամ գողություն:

Առյուծ (24.07-24.08)

 

     Անձնական կյանքում կայունությունը կարող է խախտվել սիրելիի  անսպասելի ցանկություներից, ինչն էլ Ձեզ հաճելիորեն կզարմացնի: Օրը կլինի ընդարձակ և ծավալուն, կհասցնեք անել  բազմաի գործեր, կունենաք մի շարք օգտակար և հաճելի այցելություններ, եթե, իհարկե,  կկարողանաք աշխատանքը շուտ վերջացնել:

Կույս ( 25.08-23.09)

 

     Այսօր աշխատանքում հաջողությունների հասնելու օր է: Չնայած մի քանի հիասթափությունների` կապված պայմանական սիրելիի արարքների և խոսքերի հետ, այդուհանդերձ, ամեն ինչ շատ բարեհաջող է դասավորվում: Ձեզ գնահատում են, օգտագործեք ճակատագրի պարգևած ընծան՝ բարեհաջող օրը, որպիսի կարողանաք հաղթահարել  բոլոր դժվարությունները: Ձեր հանդեպ հանդուրժողաբար տրամադրված ղեկավարության  խորհուրդները բարենպաստ են ընկերական հարաբերությունները բարելավելու համար:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր ամուսնական և սիրային հարաբերություններում հնարավոր է կտրուկ բարձրանա պատասխանատվության զգացումը: Չի բացառվում, որ այն կապված լինի որևէ նշանակալից իրադարձության հետ: Տեղի կունենան սպասված և երկարատև ծրագրված միջոցառումներ, որոնցից հետո Ձեզ կզգաք ոչ միայն հոգնած, այլ նաև` բավարարված:

Կարիճ (24.10-22.11)

 

     Ֆինանսական ոչ մի փոփոխություն չի սպասվում, սակայն հաջողություններ են ակնկալվում ուսման մեջ և սիրային հարաբերություններում: Հնարավոր է լինեն առաջխաղացումներ աշխատանքում և անձնական կյանքում: Չլուծված խնդիրների բեռը կթեթևանա, կհաջողվի իրագործել մտածածը, սակայն դեռ որևէ նյութական բարելավվում չի լինի:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Կյանքը անսպասելիորեն կփոխվի՝ կստանա նոր գույներ, բազմազանության վակուումը կլցվի նոր ցանկություններով և հետաքրքրություններով: Հնարավոր է տեղի ունենա անսպասելի և սրտաթրթիռ հանդիպում, և`ոչ հենց այնպես: Այն կունենա մեծ խորհուրդ. դա պարգև է, որը անհրաժեշտ է երախտապարտությամբ ընդունել:

Այծեղջուր (23.12-20.01)

 

     Այսօր Ձեր բոլոր կասկածները, անինքնավստահությունը, անիմաստ նեղացկոտությունը կզիջեն հոգեկան հավասարակշռությանը և բարձր տրամադրությանը: Ստիպված կլինեք արագ, ճիշտ և գրագետ լուծել բազմազան խնդիրները: Հնարավոր է լինեն  ծանոթություներ հետաքրքիր և մեծ հնարավորություններով մարդկանց հետ:

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այսօր հնարավոր է ստանաք շքեղ նվեր և մի շարք անկեղծ հաճոյախոսություներ, չի բացառվում`ամուսնության առաջարկ: Կարող են նաև հայտնվեն գրավիչ  հեռանկարներ: Սակայն Ձեր համար կարևոր է  հասրակության կարծիքը, որպիսի կարողանաք  Ձեզ  թույլ տալ  լինել ազատ: Մասնագիտական  մթնոլորտի փոփոխությունը  կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Ձեր առողության վրա:

Ձուկ (20.02-20.03)

 

     Այսօր Ձեզ կայցելի գայթակղությունը, որից հետո կլսվեն շատ չարտասանված խոսքեր: Աշխատանքում սպասվում են մեծ հաջողություններ, այնպես որ` Դուք կկարողանաք գտնել  դժվար խնդիրների լուծումները և կհաղթարեք ֆինանսական անկայունությունը:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Sedulka♥
Դիտումներ: 382 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Amulik | Комментарий № 1 | Дата: 16.07.2014Spam

ux inch lav baner asec

avatar