Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
17.07.2014, 01:21 | |
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր հնարավոր է հայտնվեք անբարենպաստ հանգամանքների մեջ: Ստեղծված իրավիճակում ամենախելամիտը համեստ և զուսպ լինելն է: Սերը դարով չի չափում, ամեն ինչ անցնում է` կրկին վերադառնալով: Մնում է միայն աղոթել և հավատալ: Ցուլ (21.04-21.05)
Եթե այսօր ցանկանաք փոխել աշխատանքը, կյանքը, հարաբերությունները, ապա հանգամանալի քննարկեք: Հակառակ դեպքում կարող է կատարեք անուղելի սխալ, եթե Ձեզ թույլ տաք տրվելու զգացմունքներին: Երկվորյակ (22.05-22.06)
Եթե Դուք միայնակ եք, ապա այսօր հակառակ զգացողությունը կունենաք: Իսկ եթե ամուսնացած եք, ապա հնարավոր է, Ձեր ամուսինը ագրեսիվություն դրսևորի: Շատ վիրավորական կլինի, երբ հասկանաք, որ ամեն ինչ կատարել եք ճիշտ և բարեխղճորեն, սակայն չգնահատելով Ձեզ հուսախաբ արեցին և փչացրեցին սպասվող արդյունքը: Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Ձեզ խնայեք, դիմադրողականությունը կլինի շատ ցածր, խորհուրդ չի տրվում որևէ նախաձեռնություն ցուցաբերել, հարաբերություններ պարզել, տնից հեռանալ, զանգահարել կամ հանդիպել որևէ մեկի հետ: Հնարավոր է ստիպված լինեք դիմել պաշտպանական գործողությունների, հարմարվեք նոր պայմաններին, պայքարեք Ձեր գաղափարների համար: Առյուծ (24.07-24.08)
Բավականին հաջող օր է սպասվում, լի` կանացի պարզ ուրախություններով: Հնարավոր է հանդիպեք մի մարդու, որը Ձեր համար կլինի շատ հարազատ և ապագայում կօգնի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Օգնության ձեռք մեկնեք, եթե դրա կարիքը կզգացվի: Այդպես վարվեք նաև այն դեպքում, եթե նույնիսկ ստիպված կլինեք զոհաբերել սիրելի զբաղմունքը. դա Ձեզ կվերադարձվի բարությամբ և հաջողությամբ: Կույս ( 25.08-23.09)
Օրը կսկսեք կենսական ուժերի պակասով: Հնարավոր է ունենաք վատ իքնազգացում, որը Ձեր հոգեբանական իրավիճակի արդյունքն է: Եկել է հիասթափություններից և դժվարություններից դեպի մաքրման և նոր թռիչքներին անցնելու պահը: Այսօր Ձեր ֆինանսական եկամուտը կլինի անցյալում կատարած աշխատանքին համապատասխան, կլինեն նաև վառ, ռոմանտիկ սիրային պահեր: Կշեռք ( 24.09-23.10)
Հնարավոր է կորցնեք հոգեկան հավասարակշռությունը` ինչ-որ մեկի ժամանակին չկատարած պարտականությունների պատճառով: Մի նստեք ղեկի մոտ և մարդաշատ վայրեր այցելություններ մի ձեռնարկեք: Եթե ունեք պարտքեր` վերադարձրեք դրանք ժամանակին` զոհաբերելով անձնական հետաքրքրություները, ցանկալի ծախսերը և ձեռքբերումները: Կարիճ (24.10-22.11)
Սպասվում է Ձեր գործունեության ընդլայնում, որը եկամուտ կբերի: Հնարավոր է լինեն ուղևորություններ ոչ այնքան լավ տրամադրությամբ: Բյուրոկրատները Ձեզ հունից կհանեն: Օրը կլինի մոխրագույն և իրադարձություններով աղքատ: Հրաժարվեք գայթակղիչ հրավերքներից. այսօրվա հանդիպումները հետաքրքիր չեն լինի: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր չափից շատ կվատնեք Ձեր ֆիզիկական և զգացմունքային պաշարները: Ամբողջ ազատ ժամանակն աշխատեք տրամադրել առողջությանը` դա միակ բարենպաստ զբաղմունքը կլինի այսօր: Երեկոյան Ձեզ սպասում է տիեզերական հաճույք: Այծեղջուր (23.12-20.01)
Եղեք զգույշ և համբերատար, մի շտապեք և մի շեղվեք ծրագրավածից: Ձեր նյարդայնությունը և դյուրագրգռվածությունը կարող է հանգեցնել լուրջ վեճերի և անուղելի սխալների: Ինչ-որ մեկը հանուն Ձեր երջանկության և բարեկեցության ամեն ինչ կանի, սակայն դուք նրան չեք կարողանա պատասխանել փոխադարձ և արժանավայել երախտգիտությամբ: Ջրհոս (21.01-19.02)
Դուք անսպասելիորեն նոր ուժեր կզգաք, որոնց օգնությամբ կկարողանաք ստեղծված իրավիճակը կառավարել Ձեզ և սիրելիին անհրաժեշտ ուղղությամբ: Աշխատեք փոփոխությունները կատարել առավելագույն կարճ ժամկետներում, հակառակ դեպքում վաղն այդ ուժերը հնարավոր է չլինեն: Ձուկ (20.02-20.03)
Հնարավոր է անցանկալի խառնաշփոթություն անձնական ծրագրերում՝ ինչ-որ մեկին շտապ օգնելու պատճառով: Արդյունքում` օրը կլինի վառ և անսովոր: Դյուրագրգռվածությունից և ոչ լավ տրամադրությունից ազատվելու համար, պետք է հանդիպեք այն մարդուն, ում շատ կորոտում եք, սակայն չեք խոստովանում: | |
Դիտումներ: 425 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |