Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Օրվա աստղագուշակ
18.07.2014, 01:59

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր բավականին ժամանակ չեք ունենա ընտանիքի, անձնական կյանքի, հոգեկան հանգստի համար: Աշխատեք գոնե մի քանի ժամ գտնել, հակառակ դեպքում առաջիկայում հայտնված  ժամանակն ու ուժերը տրամադրելու համար այլևս մարդ չեք գտնի:

Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ժամացույցը թաքցնել որքան հնարավոր է աչքերից հեռու և միառժամանակ մոռանալ ժամանակի մասին: Այն այսօր  միայն ակտիվորեն կխանգարի  Ձեր սիրելիի և Ձեր հարաբերությունների զարգացմանը:

Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր կցանկանաք վերադառնալ սիրելիի հետ հարաբերությունների անցած փուլերից մեկին: Իմանալով հանդերձ, որ դա հնարավոր չէ, այնուամենայնիվ, այդ ցանկությունը Ձեզ չի լքի մինչ երեկո և միգուցե մինչ հաջորդ օրվա առավոտ: Գլխավորը, որ այդպիսի ցանկությունները չվնասեն ներկայիս հարաբերություններին:

Խեցգետին (23.06-23.07)

 

     Դուք Ձեր սիրելիին երկար ժամանակ  չեք տեսել. երբեմն  նայում եք հակառակ սեռի ներկայացուցիչներին և գնահատում նրանց ամուսին դառնալու հնարավորությունը: Դա կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Դիտեք նրա լուսանկարները, վերհիշեք բոլոր այն ռոմանտիկ պահերը, որոնք միասին անցկացրել եք և որոշեք` արդյոք կարող եք առանց նրա ապրել:

Առյուծ (24.07-24.08)

 

     Հիշեք ոզնուն  և արջուկին, որոնք այնպես սիրում էին նստել և հաշվել  երկնքի աստղերը: Դուք էլ զբաղվեք դրանով: Աստղային երկինքը լավ հանգստացնում է, մերձեցնում  և տրամադրում  ռոմանտիկ մտքերի: Դրան չի խանգարի անգամ վատ եղանակը:

Կույս ( 25.08-23.09)

 

     Անելանելի  իրավիճակներ չեն լինում. լինում են տհաճ  ելքեր  և որոշումներ: Ինչպես ասում է ժողովուրդը, նույնիսկ, եթե քեզ կերել են` մնում է ևս երկու ելք: Այսօր Ձեր խնդիրն է գտնել նվազագուն տհաճ  ելքը Ձեր և սիրելիի մոտ ստեղծված իրավիճակից: Այն հաստատ գոյություն ունի:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր  շատ իրադարձություններ Ձեր անձնական կյանքում կկատարվեն ամենաանհարմար պահերին: Հեռախոսազանգեր, բացատրությունների անհրաժեշտություն, լուրջ խոսելու խնդրանքներ: Նույնիսկ Ձեր երազած տղամարդու հետ  հանդիպումը կլինի ամենաանհարմար ժամանակահատվածում:

Կարիճ (24.10-22.11)

 

     Այսօր Ձեր հարաբերություները բարելավելու համար հարկավոր են համատեղ պարապումնքներ սպորտով: Իհարկե աստղերը խորհուրդ չեն տալիս  ձգվել  պտտաձողի վրա, բայց  թեթև մարմնամարզությունը կամ կարճատև լողալը լողավազանւմ  կթարմացնեն Ձեր զգացմունքները և բազմազանություն  կմտցնեն Ձեր կյանքում:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր  Ձեր և սիրելիի մոտ հնարավոր է առաջանան որոշակի  խնդիրներ  մեծահասակ սերնդի ներկայացուցիչների հետ. օրինակ,  Ձեր կամ նրա ծնողների հետ: Այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս շփվել բացառապես  Ձեր հասակակիցների կամ էլ ավելի կրտսեր սերունդի ներկայացուցիչների հետ:

Այծեղջուր (23.12-20.01)

 

     Այսօր Ձեր սիրելին պատահաբար կվիրավորի Ձեր զգացմունքները, կարտահայտի այն, ինչը Ձեզ բոլորովին հաճելի չի լինի լսել:Աստղերը խորհուրդ են տալիս խոստովանել Ձեր տհաճությունը, որպիսի խուսափեք  հետագա անախորժություններից: Այնուամենյանիվ` հոգու անհանգստությունն այդքան էլ հաճելի չէ:

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այսօր Ձեր սիրելին կլինի անսպասելի և անփոխարինելի աջակից, նա  ամեն կերպ կօգնի Ձեր բոլոր նախաձեռնություններում: Սակայն աշխատեք նրանից ամբողջովին կախում չունենալ: Ցանկալի է նրա աջակցությունը մնա հաճելի և օգտակար անակնկալ ու չվերածվի կախվածության:

Ձուկ (20.02-20.03)

 

     Այսօր  սիրելիի կողքին Ձեզ կզգաք բավականին միայնակ, նույնիսկ, եթե դա Ձեզ   չխոստովանեք: Ավաղ, այսօր Դուք կլինեք տարբեր աշխարհներում և կխոսեք տարբեր թեմանների շուրջ: Այդ ամենը, սակայն, չի խանգարի  Ձեզ երջանիկ զգալու:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Sedulka♥
Դիտումներ: 266 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar