Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Օրվա աստղագուշակ
19.07.2014, 01:18

 

Խոյ

Հանգիստ օր է, որը հնարավորություն կտա հանգստանալ և վերականգնել ուժերը: Կարող եք գնալ զբոսանքների, ինչպես նաև շատ կարևոր է, որ հետևեք սննդակարգին:Օրը բարենպաստ է գնումներ կատարելու, ճանապարհորդության մեկնելու համար:

Ցուլ

 

Հրաշալի օր է նախագծերն իրականացնելու համար, հետևեք ձեր  ինտուիցիային, այսօր այն ձեզ հուսախաբ չի անի:Կարող եք գնումներ կատարել՝  նոր իրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է ընտանեկան միջոցառումներին մասնակցելու համար:

Երկվորյակ

 

Այսօր սովորականից շատ կլինեն խնդիրները, և դրանք լուրջ բնույթ կստանան, եթե ժամանակին ճիշտ քայլեր չձեռնարկեք:Միգուցե տարաձայնություններ ծագեն մտերիմ մարդկանց հետ: Անհասկանալի իրավիճակների ժամանակ դիմեք ընկերների օգնությանը:

Խեցգետին

 

 

Ինչ էլ, որ նախաձեռնեք, նկատի ունեցեք, որ պետք չէ միայնակ գործել: Այսօր վստահելի համախոհների կարիք կզգացվի և ինչքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ:Մասնակցեք ընկերական միջոցառումների, չի բացառվում հետաքրքիր ծանոթություն հաստատվի:

Առյուծ

 

Զգույշ եղեք կանանց հետ, հատկապես եթե նրանց լավ չեք ճանաչում, չի բացառվում այսօր անախորժություններ ծագեն: Խորհուրդ չի տրվում անձնականին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել:Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը ցածր կլինի, այդ ժամանակահատվածն անցկացրեք տանը՝ ընտանեկան հարցերը կարգավորելով:

Կույս

 

Օրվա առաջին կեսը կլինի հաճելի, կարող եք ժամանակը տրամադրել որևէ հետաքրքիր գործով զբաղվելուն, կունենաք հրաշալի գաղափարներ, որոնք վերաբերում են աշխատանքին:Երեկոն, համեմատաբար, այնքան էլ բարենպաստ չի լինի, կդժվարանաք լեզու գտնել մարդկանց հետ:

Կշեռք

 

Դժվարություններից խուսափել չի լինի, այդուհանդերձ, օրը բարենպաստ է: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն լուծել խնդիրները:Չի բացառվում դրամական անսպասելի կորուստներ լինեն, սակայն միգուցե շուտով եկամուտներ ևս լինեն:

Կարիճ

 

Հիանալի օր կլինի, եթե ռիսկի  չդիմեք. զգուշություն պահանջվում է ամենուրեք: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ, սակայն դժվար թե դրանք արդարացնեն ձեր սպասելիքները:Խորհուրդ չի տրվում մեկնել ճանապարհորդության, իսկ կարևոր հարցերը քննարկեք հանգիստ պայմաններում:

Աղեղնավոր

 

 

Պետք չէ հուսահատվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, չի բացառվում շուտով իրավիճակը փոխվի դեպի  դրականը: Իսկ խորհուրդներին արժե հետևել, եթե դրանք ձեր սրտով են:Վատ օր չէ մտերիմների հետ շփման համար, սակայն զգույշ եղեք նոր ծանոթների հետ:

Այծեղջուր

 

Կհաջողվի խուսափել լուրջ խնդիրներից, եթե լավ մտածված գործեք: Իսկ նախագծերը կարող եք իրականացնել հենց այսօր:Միգուցե դրամական մուտքեր լինեն, կարող եք նաև գնումներ կատարել: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:

Ջրհոս

 

Օրվա սկզբում հնարավոր է անհանգստանալու առիթներ ստեղծվեն, բանն այն է, որ դուք նյարդայնանում եք ամեն մանրուքից:Գրավիչ կլինեք հատկապես օրվա երկրորդ կեսին, այդ ժամանակահատվածում կարող եք նշանակել ռոմանտիկ հանդիպում:

Ձուկ 

Օգտվելով օրիգինալ մեթոդներից՝  գտեք նախագծերն իրականացնելու ուղիներ: Հնարավորություն կստեղծվի հարթել տարաձայնություններն այն մարդու հետ, որը թանկ է ձեզ համար:Հրաշալի օր է ճանապարհորդելու համար, կենսական ներուժը մեծ կլինի, կունենաք շատ լավ ինքնազգացողություն:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Sedulka♥
Դիտումներ: 261 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar