Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
21.07.2014, 01:32 | |
Խոյ ( 21.03-20.04)
Օրը դժվարություներ է ենթադրում գործընկերների, ծնողների և բարեկմաների հետ հարաբերություններում: Սիրելիի հետ հանդիպումը կլինի անսովոր կրքոտ: Ոչ բարենպաստ օր է աշխատանքային գործունեության համար: Գերլարվածությունը կարող է հանգեցնել նյարդային պոռթկման: Օրն ազդարարում է հաջողություն սիրո մեջ, հաջող ժամադրություններ, մշակութային հանգիստ, հաճելի երեկո: Ցուլ (21.04-21.05)
Տանը ամեն ինչ կարգին է, և ոչ-ոք ձեզ չի շեղում կարևոր գործերից: Դուք կարող եք զբաղվել ձեր գործերով այնքան, որքան կցանկանաք: Այսօր մերձավորների աջակցությունը երաշխավորված է, այնպես որ, կարող եք չանհանգստանալ անհիմն մեղադրանքներից: Դուք հարազատների հետ կարողացել եք հասնել խաղաղության և փոխըմբռնման: Գործարար ոլորտն այսօր որևէ հաջողություն չի խոստանում: Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր հնարավոր են աշխատանքային լուրջ փոփոխություներ: Կարող է լսեք նորություն, որը հաճելիորեն կզարմացնր ձեզ և ձեր ընտանիքի անդամներին: Բոլոր գործերը կընթանան առանց բարդություների, բայց եկամուտ կբերեն: Մի կողմ դրեք բոլոր վեճերը, ժամանակ մի վատնեք ձեր զուգընկերոջը բողոքներ ներկայացնելու վրա, ուղղակի վայելեք նրա հետ շփումը: Խեցգետին (23.06-23.07)
Ձեր ճակատագիրը լիովին ձեր ձեռքերում է, այնպես որ զբաղվեք նրա շինարարությամբ`հաշվի առնելով ձեր ճաշակն ու ցանկություները: Ունեք լավ հնարավորություն իրականացնելու երազանքները: Զբաղվեք ձեր անձնական կյանքի կառուցմամբ: Մի շեղվեք աշխատանքից. չէ՞ որ այն ապագայում ձեզ կբերի ոչ միայն եկամուտ այլ նաև հպարտություն կառաջացնի կատարած աշխատանքից: Առյուծ (24.07-24.08)
Եթե անգամ դուք ցանկանաք մնալ տանը, լիովին կտրվել բոլոր հոգսերից և մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին, միևնուն է` դա ձեզ չի հաջողվի: Մի փորձեք տնեցիներին սովորեցնել քայլել մատների ծայրերի վրա կամ խոսել շշկով` պատճառաբանելով, թե հանգստանում եք. հետագայում ինքներդ կզղջաք դրա համար: Այնպես որ` զբաղվեք դասերով կամ առաջարկեք օգնել տնտեսության մեջ: Ձեր գործերի հաջողությունները, ընդհանուր առմամբ, կախված են միայն ձեր ջանքերից: Եթե ցանկանում եք աշխատանքում հաջողության հասնել, ապա կատարեք այն նվիրվածությամբ: Մեծ է հավանականությունը, որ կվիճեք սիրելիի հետ` ձեր իսկ մեղքով: Հետևեք Ձեր խոսքերին և վարքին: Կույս ( 25.08-23.09)
Խիզախորեն նախաձեռնող եղեք: Հնարավոր են կենցաղային խնդիրներ: Օրը տրամադրում է ալարկոտության, ինչը կարող է վնասակար լինել առողջությանը: Խուսափեք ժառանգությանը վերաբերող բոլոր հարցերից, հակառակ դեպքում վիրավորանքից բացի ոչինչի չեք հասնի: Կշեռք ( 24.09-23.10)
Բոլոր տնային գործերը, որոնք ծրագրել էիք, արված կլինեն ամենապատշաճ ձևով: Բայց մի սևեռվեք միայն տնային գործերի վրա: Եթե բարեկամներից որևէ մեկի հետ ունեք բարդ հարաբերություններ, ապա բարենպաստ օր է բոլոր անախորժությունները կարգավորելու համար: Աշխատեք վերջացնել բոլոր ծրագրերը, որոնք այսօր պլանավորել էիք, քանի որ դրանից է կախված ձեր գործերի հետագա զարգացումը: Սիրային հարաբերություներում եղեք ավելի ռոմանտիկ, հակառակ դեպքում հնարավոր է ձեր և սիրած տղամարդու միջև զգացմունքները սառեն: Կարիճ (24.10-22.11)
Սա այն օրն է, երբ կարող եք տրվել ձեր զգացմունքներին: Այսօրվա գործուղումը հարկավոր է տեղափոխել: Աշխատեք կատարել բոլոր ծրագրած գործերը, լուծել հարևաների հետ բոլոր վեճերը և կհասցնեք պատրաստվել նաև հյուրեր ընդունելուն: Երեկոն անցկացրեք ընտանիքում: Սպասվում են ֆինանսական կորուստներ ձեր իսկ իքնավստահության պատճառով: Ձեր ուշադրությունն ամբողջությամբ զբաղված կլինի աշխատանքով և ընտանեկան պարտավորություներով: Համագործակցությունը կբերի ձեռնտու աշխատանքային կապեր և եկամուտ: Ձեր տրամադրությունը զգալիորեն կբարձրանա: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Оրը բարենպաստ է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական աշխատանքի համար: Հնարավոր է կարողանաք ճիշտ ձևակերպել բոլոր խնդիրներն ու նպատակները: Եղեք չափավոր: Ձեր գլխում կծագեն արդյունավետ մտքեր: Այսօր կարևոր են խոսքերը, հետևք ձեր ասածներին: Հեռախոսային բանակցություները կլինեն որոշիչ: Կրկին առաջ կգա անշարժ գույք ձեռք բերելու թեման: Տեղափոխվելու գաղափարը դառնում է արդիական: Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր հնարավոր են չնախատեսված ծախսեր: Վերջապես եկամուտներ կբերի այն գործը, որը դուք վաղուց անհույս էիք համարում: Կարգավորեք աճող դժգոհությունը, որը կարող է հանգեցնել վեճերի ընտանիքում: Զգույշ եղեք նաև ղեկավարի հետ հարաբերություններում: Այս օրը ձեզ հնարավորություն կտա համաձայնության գալ գործընկերների հետ: Ջրհոս (21.01-19.02)
Այսօր ձեր Էներգիան բուռն է: Իզուր մի տագնապեք ու հուսահատվեք, անհաջողություները կլինեն կարճաժամկետ: Բոլոր գործերի ավարտից հետո խնդրեք պաշտոնի բարձրացում` վաղուց ժամանակն է, և ղեկավարությունն այդ ամենը քաջ գիտակցում է: Ձեռնատու է վաճառել տարադրամ: Այսօր անհրաժեշտ է ցուցաբերել համբերություն և դիմացկունւթյուն, որպիսի խուսափեք ընտանիքի անդամների և գործընկերների հետ վեճերից: Հնարավոր է ունենաք պարգևատրում կամ չպլանավորված որևէ եկամուտ: Ձուկ (20.02-20.03)
Օրը կբերի բազմաթիվ անհանգստություներ կապված սիրած տղամարդու հետ: Հնարավոր է առաջանա կյանքում որևէ բան փոխելու ցանկություն: Կարող են եկամուտ բերել այն գործերը, որտեղ ներդրվել էին շատ միջոցներ և ուժեր: Հնարավոր են կենցաղային հոգսեր: Ընդհանուր առմամբ օրը բարենպաստ է, եթե աշխատել եք եռանդով, ապա կունենաք հարուստ բերքահավաք: Հենց այսօր էլ կարող է գտնեք հետաքրքիր և արդյունավետ լուծումներ վաղեմի խնդիրների համար, ընկերների խորհուրդները կլինեն օգտակար: Հարկավոր չէ թուլանալ: Այսօր Ձեզ անհրաժեշտ է դրսևորել կամք և ողջամտություն: | |
Դիտումներ: 257 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |