Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
22.07.2014, 01:02 | |
Խոյ ( 21.03-20.04)
Ամբողջ օրը կլինեք դրական միտումների ազդեցության տակ, այն օգտագործեք ամբողջությամբ: Քիչ հետո կմիանա նաև հմայքը, որի օգնությամբ կկարողանաք ջերմացնել նույնիսկ ամենասառը սիրտը: Հնարավոր է հանդիպեք մի մարդու, ում հետ կապված եք եղել ռոմանտիկ հարաբերություններով: Վերականգնեք դրանք, եթե ուզում եք. երկրորդ անգամ բոլոր իմաստներով այն կլինի ավելի լավը: Ցուլ (21.04-21.05)
Օրը բարենպաստ է երկարատև ճանապարհորդությունների, հեռավոր բարեկամների հետ շփվելու համար: Նաև հիանալի ժամանակ է, որպիսզի հարմարվեք նոր շրջապատի, օտար ավանդույթների և սովորույթների, անծանոթ կերակուրների: Չի բացառվում տնից հեռու անսպասելիորեն հանդիպեք հին ծանոթի, որին ժամանակին օգնություն եք ցույց տվել: Երկվորյակ (22.05-22.06)
Իրականանում են վաղեմի երազանքները, անհնարինը դառնում է հնարավոր: Այսօր կլինեն ժպտալու շատ պատճառներ: Պատշաճ կերպով ուղղում եք բոլոր սխալները, Ձեզ սպասում են փոփոխություներ դեպի լավը: Ապագային նայում եք լավատեսորեն, և դա բավական է, որպիսի վարակեք լավատեսությամբ Ձեր շրջապատի մարդկանց: Այնպես որ, որտեղ էլ հայտնվեք` ամենուր ստեղծվում է ջերմ և բարյացակամ մթնոլորտ: Խեցգետին (23.06-23.07)
Այսօր ցանկալի չէ ընտանեկան բյուջեի հետ կապված խնդիրներ լուծել: Կարող է հանդիպեք բավականին լուրջ ֆինանսական դժվարությունների:Կլինեք գործունյա և եռանդուն, նույնիսկ` չափից դուրս, ինչն էլ կզարմացնի շրջապատող մարդկանց: Հնարավոր է ընտանիքի մեծահասակ անդամների հետ անախորժություներ լինեն: Աշխատեք համբերատար լինել երեխաների հանդեպ. Ձեր նկատողություները կարող են բացասական ազդեցություն թողնել նրանց վրա: Առյուծ (24.07-24.08)
Այսօր խորհուրդ չի տրվում ցուցադրել Ձեր փայլուն բանականությունը և կամքի ուժը: Ձեզ ավելի լավ կհասկանան, եթե չթաքցնեք մանր թերություները: Նույնիսկ չփորձեք չոր և ռացիոնալ գնահատել ուրիշ մարդկանց սովորությունները. հաստատ կսխալվեք ձեր եզրակացություններում: Եթե անսպասելիորեն տեղի ունենա տրամադրության անկում, մի վերլուծեք Ձեր հոգեվիճակը, ուղղակի փորձեք այն վերականգնել քաղցրավենիքի օգնությամբ: Կույս ( 25.08-23.09)
Խորհուրդ է տրվում է զբաղվել անձնական ոճի բարելավմամբ , այցելել կոսմետիկ սրահներ: Լավ օր չէ ամբողջովին թուլանալու համար, սակայն կարող եք լիովին ընկղմվել սիրած զվաղմունքների մեջ: Հարմար ժամանակ է ռոմանտիկ ժամադրությունների, ամուսնական հավասարկշությունը վերականգնելու համար: Աճում է մերձավորների հետ կապվածությունը, սկսում եք եբթագիտակցորեն զգալ նրանց իրական անհրաժեշտությունը: Կշեռք ( 24.09-23.10)
Անձնական և ընտանեկան հետաքրքրություները պետք չէ հակադրել: Այսօր ամենալավ ժամանակն է տունը կարգի բերելու և կատարել ընտանիքի անդամներին վաղուց խոստացածը: Եթե միայնակ եք, ապա հետաքրքրվեք ձեր բարեկամներով և փորձեք կարգավորել հարաբերություները նրանց հետ: Չի բացառվում, որ դուք միմյանց կարող եք օգտակար լինել: Կարիճ (24.10-22.11)
Այսօրվա մթնոլորտը տրամադրում է տնային գործերով զբաղվելու: Օրը բարենպաստ է նաև ուղևորություների, բարեկամական կապերը ամրացնելու և կենցաղային խնդիրները լուծելու համար: Կարելի է զբաղվել տան, ավտոտնակի կամ ամառանոցի բարելավմամբ: Մի մոռացեք համալրել տնային դեղատուփն անհրաժեշտ դեղորայքով: Պետք չէ սահմանափակել երեխայի գործնեությունը, եթե նա ցանկություն է հայտնում օգնել մեծահասակներին: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Բնակարանում հաճելի մթնոլորտ և ջերմություն ստեղծելու համար հարկավոր է մի փոքր ջանք գործադրել: Հնարավոր է` ժամանակն է զբաղվելու տան մաքրությամբ, սակայն մի ծանրաբեռնեք Ձեզ ֆիզիկական աշխատանքով, այլապես շուտ կհոգնեք և կդառնաք գրգռվող: Բայց մի ծուլացեք կատարել ոչ բարդ տնային գործերը: Լավ ժամանակ է գնումների, վերանորոգման կամ ոչ խոշոր կենցաղային տեխնիկայի փոփոխման համար: Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր հարկավոր է զբաղվել ֆիզիկական վարժություներով: Դրանք Ձեզ կօգնեն ազատվել ավելորդ զգացմունքային լարվածությունից, կլիցքավորեն նոր ուժերով և կօգնեն հեշտությամբ կատարել անխուսափելի մանր գործերը: Փորձեք օրը սկսել թեթև առողջարար մարմնամարզությունից կամ մաքուր օդում զբոսանքով: Չի բացառվում, որ հանդիպեք հին ծանոթի, ով պատրաստ կլինի Ձեզ ցուցաբերել աջակցություն կամ տեխնիկական օգնություն: Ջրհոս (21.01-19.02)
Եկել է թուլանալու և ամենօրյա հոգսերից կտրվելու ժամանակը: Օրը հարմար է առանձնանալու համար:Սակայն պետք չէ անընդհատ լինել անշարժ և զբաղվել իքնառեֆլեքսիայով, հակառակ դեպքում ապրումները Ձեզ կթունավորեն ներսից: Մի հրաժարվեք քաղաքից դուրս գնալու կամ հանգստյան տուն մեկնելու հրավերից, առավել ևս, եթե պայմանները շատ գրավիչ են: Ձուկ (20.02-20.03)
Այսօր կարելի է ակտիվ ժամանակ անցկացնել: Որպիսի չկորցնեք կյանքի հանդեպ ուրախությունը և չտառապեք անիքնահաստատումից, փորձեք Ձեր նախաձեռնությամբ կազմակերպել ընկերական հավաքույթ կամ ընտանեկան ընթրիք, բայց մի փորձեք կառավարել Ձեզ շրջապատող մարդկանց և պարտադրել սեփական որոշումները, եթե դրա հարկը չկա:Եթե կարողանաք միավորել էներգիան, քաղաքավարությունը և նրբանկատությունը, ապա դուք ուղղակի անփոխարինելի կլինեք:
| |
Դիտումներ: 265 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |