Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
23.07.2014, 01:18 | |
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր, ավելի, քան երբևէ, ընտանիքի անդամները և ընկերները Ձեզ կլիցքավորեն ներշնչանքով, որը Ձեզ անհրաժեշտ է ուժերը պահպանելու համար: Եկել է նրանց հավատարմության և աջակցության համար շնորակալություն հայտնելու ժամանակը: Ինչու չհայտնեք նրանց Ձեր երախտագիտությունը և հրավիրեք երեկույթի: Միավորեք ընտանիքի անդամներին ընկերների հետ և հետևեք, թե ինչպես են Ձեր սիրելիները հաճույքով շփվում միմյանց հետ: Ցուլ (21.04-21.05)
Այսօր Ձեր կանխազգացումը շատ ուժեղ է, սակայն չի հասնում իր առավելագույնին: Դա չի նշանակում, որ պետք է կասկածեք ձեր ուժերի վրա, հարկավոր է լավ մտածել այն ամենի շուրջ, ինչ ասում է Ձեր ներքին ձայնը, հատկապես, եթե այն վերաբերում է Ձեր լավ ընկերուհուն: Հնարավոր է` կասկածները Ձեր մտավախությունների արտացոլումն են: Խոսեք այդ մասին ընդհանուր ընկերոջ հետ, որպիսի հստակեցնեք ստեղծված իրավիճակը: Երկվորյակ (22.05-22.06)
Օրը կսկսվի շատ լավ և այդպես էլ կշարունակվի: Դուք հեշտությամբ կկատարեք ցանկացած աշխատանք, ինչն աննկատ չի մնա: Հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ առաջխաղացում աշխատանքում: Չի բացառվում գրավիչ համագործակցության առաջարկություներ ստանաք: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաղթահարել բարդ գործ, որի վրա մինչ այդ անարդյունք մեծ ջանքերը էիք գործադրել: Վերջապես անձնական հարցին առնչվող պատասխան կստանաք, կկարողանաք ապագայի հիմնավորված ծրագրեր կազմել: Խեցգետին (23.06-23.07)
Օրը բարենպաստ է: Դուք կանեք հենց այն, ինչ պետք է, և օրինաչափորեն կստանաք հենց այն արդյունքը, ինչին ձգտում էիք: Թշնամիները նույնիսկ չեն փորձի Ձեզ վնասել հասկանալով, որ դա նրանց ուղղակի չի հաջողվի: Հնարավոր են հաճելի փոփոխություններ անձնական կյանքում: Դուք կզգաք, որ պատրաստ եք ընդունելու ինչ-որ կարևոր որոշում և ժամանակն իզուր չեք վատնում: Ամբողջ օրվա ընթացքում կունենաք բարձր տրամադրություն և ոչ մի մանր դժվարություն այն չի փչացնի: Առյուծ (24.07-24.08)
Եթե այսօր հայտնվեք երկընտրանքի առջև, բնականաբար, առաջին ցանկությունը կլինի այդ ամենի մասին ինչպես հարկն է մտածելը: Դա լավ միտք է, սակայն Դուք դրա համար ուղղակի ժամանակ չեք ունենա: Փիլիսոփայական մտորումները չեն օգնի գտնել ճիշտ որոշումը, այլ միայն կբարդացնեն իրավիճակը: Այն, ինչը Ձեզ իսկապես անհրաժեշտ կլինի` արագ կողմորոշվելն է: Արեք այնպես, ինչպես Ձեր կանխազգացումն է հուշում և կտեսնեք, թե ինչ կլինի: Կույս ( 25.08-23.09)
Դուք գիտեք, որ սերը լինում է շատ տարբեր և դա` հրաշալի է: Բայց այն կարող է լինել նաև շատ բարդ: Մի մոռացեք, որ նոր հարաբերություններում պետք չէ շտապել, և Ձեր զուգընկերոջ հանդեպ ունեցած զգացմունքների մասին հարկ չկա վաղաժամ հետևություններ անել: Մի փորձեք նրան անհապաղ ներառել հստակ ձևավորված արժեհամակարգի մեջ: Ամեն ինչ չէ, որ պետք է ունենա իր անվանումը, երկուսով կարող եք կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք դեռ ոչ մեկը չի ունեցել: Կշեռք ( 24.09-23.10)
Օրվա սկզբին հնարավոր է լսեք տհաճ լուրեր, մթնոլորտը կլինի շատ լարված: Ձեր ցանկությունից անկախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, շրջապատի մարդիկ խորհուրդներ կտան, որոնք դուք չեք խնդրել, կարտահայտեն իրենց դատողությունները, որոնք կգերադասեիք չլսել: Տեղի ունեցող իրադարձություների հանդեպ դժգոհությանը դիմադրելը շատ դժվար կլինի, սակայն անհրաժեշտ է: Բարդ կլինի իրականացնել ծրագրածը, անընդհատ ստիպված կլինեք ինչ-որ բան վերանայել , ինչ-որ բանի հարմարվել: Միայն երեկոն Ձեզ կուրախացնի, հնարավորություն կստանաք արագ և առանց մեծ ջանքերի լուծել Ձեր բոլոր խնդիրները: Կարիճ (24.10-22.11)
Ձեզ սպասում է աշխատանքային հաջող օր, հեշտությամբ կլուծեք անցած շաբաթվա խնդիրները և կանցնեք նոր ծրագրերի իրականացմանը, կգտնեք գործընկերներ, որոնց հետ գործակցելը շատ հաճելի կլինի: Դինամիկորեն կզարգանան արտասահմանյան գործընկերների հետ կապերը: Կարող եք մեկնել գործուղումների: Անձնական հարաբերություններում բարդություններ կլինեն: Մերձավորներին տհաճորեն կզարմացնի Ձեր պրագմատիկ մոտեցումը ցանկացած խնդիրի լուծման հարցում: Շրջապատող մարդկանց ապրումները Ձեզ բոլորովին չեն հետաքրքրի, հավանական է` դաժան վարք դրսևորեք, չնայած, որ ձգտում էիք մի այլ բանի: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Օրվա սկիզբը շատ բարդ կլինի: Զգացմունքային ֆոնը կայուն չէ, մի ծայրահեղությունից կընկնեք մյուսը: Սակայն, բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը կարճ կտևի, օրվա կեսին արդեն կհավաքվեք, հաջողությամբ կավարտեք սկսաց գործերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է առևտրային գործնեության ու գործարքներ կնքելու համար: Սակայն այդ ժամանակ չափից շատ մի մտածեք փողի մասին, ինչը կարող կասկած առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր Ձեզ չեն ճանաչում, կթողնեք պրագմատիկ և ոչ բարյացակամ մարդու տպավորություն: Այծեղջուր (23.12-20.01)
Օրվա առաջին կեսը լարված աշխատանքի ժամանակ է: Կհայտվեն շատ խնդիրներ և դժվարություններ, որոնք Դուք հեշտությամբ կհաղթահարեք: Կկարողանաք առավելագույն արդյունավետ օգտագործել ժամանակը, ոչ մի րոպե իզուր չեք կորցնի: Օրվա կեսին հնարավոր են անախորժություններ, որոնց պատճառը կարող է լինել մի կին, որին անհիմն վստահում էիք: Օրվա վերջում դրական միտումները կգերակշռեն, և դուք հաճելի երեկո կանցկացնեք մտերիմ մարդկանց հետ: Ջրհոս (21.01-19.02)
Օրը կդասավորվի ոչ այնքան լավ, սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չի լինի: Աշխատեք ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, որպեսզի նրանք Ձեզ օգնեն լուծելու բոլոր առաջացած խնդիրները: Ցանկալի է` բոլոր կարևոր հանդիպումներն ու լուրջ գործերը ծրագրել օրվա կեսին: Երեկոյան հնարավոր է վիճեք ընտանիքի անդամներից մեկի հետ: Աշխատեք կառավարել Ձեր զգացմունքները: Ձուկ (20.02-20.03)
Ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես Դուք պատկերացնում եք: Պարզապես` այսօր բոլոր իրադարձություները տեսնում եք սև գույներով, բացասաբար եք վերաբերվում ցանկացած փոփոխության, ձգտում եք պահպանել այն, ինչը վաղուց արդեն անհույս հնացել է: Վստահեք ճակատագրին. այն դեռ Ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի, սակայն քանի դեռ դիմադրում եք իրադարձություների բնական ընթացքին՝ խնդիրներն առաջանում են մեկը մյուսի ետևից: Իզուր եք անուշադրության մատնում մերձավորների խորհուրդներն ու խնդրանքները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է թեթևամտության դրսևորումներ:
| |
Դիտումներ: 285 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |