Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
24.07.2014, 00:54 | |
Խոյ ( 21.03-20.04)
Բարենպաստ օր է ստեղծագործական գործնեության, լուրերի և փորձի փոխանակման համար: Այսօր կարող եք վստահ լինել, որ Ձեզ ամեն կերպ կաջակցեն մերձավորները: Օրը խոստանում է լինել բուռն և հետաքիր իրադարձություններով լի: Սակայն Ձեզ կարող է թվալ, որ իրադարձություններն ընթանում են ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Պետք չէ կյանքից կայունություն ակնկալել: Ցուլ (21.04-21.05)
Փոփոխությունների, ծրագրերի ընդլայման և ակտիվ գործնեության օր է: Սակայն այն կարող է իր հետ բերել նաև կորուստներ և վնասներ: Կարելի է կայացնել համարձակ որոշումներ, սակայն, միշտ չէ, որ դրանք ցանկալի արդյունք կբերեն: Սխալների մեծ մասը մեծահասակներին չլսելու արդյունք է: Իհարկե, դժվար է խոստովանել, որ նրանք ավելի իմաստուն են, սակայն դա այդպես է: Երկվորյակ (22.05-22.06)
Օրը խոստանում է բուռն և անսպասելի իրադարձություներ անձնական կյանքում: Ռոմանտիկ հարաբերությունները Ձեզ կբերեն սեփական ուժերի վստահություն, կուրախացնեն Ձեզ ջերմությանբ, զարգանում է Ձեր հմայքը և գրավչությունը, ունեք կյանքի մասին սեփական պատկերացումներ: Բացառված չէ հանդիպեք հին ընկերներին: Խեցգետին (23.06-23.07)
Այսօր աստերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել հանգիստ: Հետաձգեք ոչ կարևոր գործերը: Չափավոր հոգատարությունը Ձեր հանդեպ օրը կդարձնի հաճելի: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լուրջ թեմաների շուրջ խորհելու համար: Կիսեք Ձեր մտքերը մտերիմ մարդկանց հետ, մի խուսափեք ապագայի վերաբերյալ քննարկումներից: Այսօր կարելի է որոշում կայացնել ամուսնության կամ սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու վերաբերյալ: Առյուծ (24.07-24.08)
Հնարավոր է մի քանի սխալների և բացթողումների պատճառով ամբողջությամբ ընկղմվեք աշխատանքի մեջ: Սպասվում է աշխատանքով հագեցած օր: Ձեզ կհաջողվի օգտագործելով ողջ ունակություններն ամրապնդել դիրքերը: Ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես դուք եք պատկերացնում: Ձեր սիրելին ամեն կերպ կօգնի իր ներկայությամբ և միշտ Ձեր կողքին լինելու ցանկությամբ: Կույս ( 25.08-23.09)
Օրվա ընթացքում կորուստներ են ակնկալվում: Հնարավոր է լինեն անսպասելի ծախսեր կամ կողոպուտ: Իրավիճակը կբարդացնի թափթփվածությունը: Չի բացառվում, որ կհայտնվեք հոգնածության և ամենօրյա կենցաղային խնդիրների ծանրաբեռնվածության տակ: Ընկերների այցելությունը կամ սիրիլիից ստացած նվերը կարող են բարձացնել Ձեր տրամադրությունը, հնարավորություն կտան մի փոքր թուլանալու և հանգստանալու: Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Ձեզ կանհանգստացնի շրջապատի կարծիքը, եթե դուք վերսկսել եք նոր գործ, ապա աշխատեք ստեղծել լավ տպավորություն Ձեր մասին, և թույլ մի տվեք որ չկամեցողները հիշեցնեն նախկինում Ձեր կողմից թույլ տված սխալները: Ցուցաբերեք լրացուցիչ նրբանկատություն սիրելիի հետ շփվելուց: Մի հրաժարվեք ավանդույթներին և սովորույթներին հետևելուց, որոնք այնքան կարևոր են նրա համար: Կարիճ (24.10-22.11)
Լավ իքնազգացում ունելու նպատակով պահպանեք բարյացակամ տրամադրությունը: Խուսափեք ամեն տեսակի բամբասանքներից: Խաղաղ կոնտակտները վերականգնելու ամենալավ եղանակը կլինի որևէ փոխադարձ ծառայություն մատուցելը: Նույնիսկ վատ իքնազգացողության դեպքում ցանկալի չէ օգտագործել ազդեցիք դեղամիջոցներ: Մեկ բաժակ թեյը, հանգիստ երաժշտությունն և հաճելի զրույցը միանգամից կլավացնի իքնազգացումը, կբարձրացնի տրամադրությունը: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր ցանկալի է շեղվեք կյանքի տհաճ կողմերից և կենտրոնանաք նրա դրական դրսևորումների վրա: Շփման հետ կապված բարդությունները հեշտությամբ կհաղթահարվեն: Լավ ժամանակ է զբաղվելու արտաքին խնամքով: Սիրելի տղամարդն անպայման կգնահատի Ձեր նրբագեղությունը և անկրկնելի ճաշակը: Ցանկալի չէ հրապուրվել հարաբերություների սեքսուալ կողմով, տեղին կլինի ռոմանտիկ հանդիպումը: Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր սպասվում է ստեղծագործական վերելք: Հնարավոր է անձնական կյանքում լինեն հետաքրքիր և բուռն իրադարձություններ: Աշխատանքն անսպասելիորեն կբերի արդյունքներ: Ձեր լրջությունը, հավաքվածությունը, կարգապահությունը կնշի և կգնահատի ղեկավարությունը: Կունենաք լավ իքնազգացում, բարձր տրամադրութուն, արդյունավետ աշխատունակություն, հնարավոր է ձեռք բերեք օգտակար ծանոթություններ և լուրեր ստանաք հին ընկերներից: Ջրհոս (21.01-19.02)
Բարենպաստ օր է ուսանողների և դասավանդողների համար: Հնարավոր է լսեք լավ լուրեր, Ձեր աշխատանքը կգնահատի ղեկավարությունը, կունենաք առաջխաղացումներ ծրագրված նպատակներում: Հաջող օր է ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, ինչպես նաև սեռական հարաբերությունների համար: Ձուկ (20.02-20.03)
Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր զբաղվում են գործարարությամբ և առևտրով: Այսօր ընկղմված կլինեք զգացմունքների մեջ: Ձեզ հարկավոր է հանգստանալ: Ձեր սիրելին այսօր ոչ մի կերպ չի ըմբռնի, որ դուք իքնուրույն անձնավորություն եք և ունեք սեփական կարծիք: Սակայն Ձեզ հարկավոր է մնալ սեփական դիրքերում: | |
Դիտումներ: 314 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |