Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
29.07.2014, 00:13 | |
Խոյ ( 21.03-20.04)
Այսօր ստիպված կլինեք խորանալ Ձեզ հետաքրքրող գործի մանրուքներում: Հակառակ դեպքում` պարզապես չեք կարողանա արդյունավետ աշխատել: Խուսափեք վստահությունից, թափվածությունից և ցրվածությունից: Պետք չէ հաճախ ուշադրություն դարձնել այլ մարդկանց գործերին, եթե նրանք կապված չեն Ձեր նպատակների իրականցման հետ: Հնարավոր է այսօր այցելեք դեղատուն կամ որևէ բժշկական հաստատություն: Ցուլ (21.04-21.05)
Որևէ մեկի հետ շփումն այսօր կօգնի Ձեզ հաղթահարել ամաչկոտությունը: Ժպտացեք, սիրաշահեք և աշխատեք ազատություն տալ զգացմունքներին: Նույնիսկ, եթե Դուք դեռ պատրաստ չեք նոր ընկերական հարաբերությունների, աշխատեք թուլանալ և շփումից հաճույք ստանալ: Շրջապատողները Ձեզ համարում են բաց և մարդամոտ, այնպես որ, եղեք պատրաստ տարբեր անակնկալների: Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել ամենօրյա գործնեության պայմաններին: Հնարավոր է Ձեր կարիերայի աճին խոչընդոտում են բարոյապես հնացած աշխատանքային գործիքները կամ էլ` ոչ համարժեք աշխատավարձն ու անհարմար աշխատանքային գրաֆիկը: Չի բացառվում նաև, որ Ձեր անհաջողությունների պատճառը կարող է լինել սեփական հմտության և փորձի բացակայությունը: Խեցգետին (23.06-23.07)
Այսօր օգտագործեք Ձեր բոլոր գիտելիքները: Դժվար չի լինի հաղթահարել խնդիրներ` կապված գիտությունների, տեխնիկայի կամ բժշկության հետ, կլուծեք նաև հերթական կենցաղային խնդիր: Այսօր հարմար է գործնական հարաբերություններ զարգացնել հեռավոր շրջանների մարդկանց հետ: Ինքնազգացումը լավ պահպանելու համար օգտակար կլինեն չափավոր ֆիզիկական վարժությունները: Առյուծ (24.07-24.08)
Ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին, հենց դրանք էլ կարող են դառնալ իրադարձություների անբարենպաստ զարգացման պատճառ: Ձեզ հարկավոր է լինել առավելագույնս զգույշ սարքվորումներ օգտագործելիս, բժշկական կամ գիտահետազոտական փորձեր կատարելիս: Այսօր խորհուրդ չի տրվում այցելել ապահովագրական գործակալություններ կամ հարկային տեսչություն: Ցանկալի չէ նաև հաշիվ բացել բանկում, ձևակերպել երկարաժամկետ վարկ: Կույս ( 25.08-23.09)
Այսօր ամենահարմար օրն է Ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու և օգտակար ծանոթություներ հաստատելու համար: Ձեռքի տակ պահեք այցեքարտեր, հաճախ ժպտացեք, ուշադրությամբ լսեք բոլորին, ովքեր ունեն արտահայտվելու ցանկություն, հետաքրիր մտքեր: Գրավիչ առաջարկներ կարող են հնչել այն մարդկանցից, որոնց Դուք ուղակի չէիք նկատում: Բարեհաջող օր է հյուրընկալության, ընկերական երեկույթների կամ կորպորատիվ միջոցառումների համար: Կշեռք ( 24.09-23.10)
Օրը կլինի ոչ միանշանակ: Անընդհատ կընկնեք մի ծայրահեղությունից մյուսը: Աշխատավայրում կարող են վեճեր առաջանալ: Դուք արտահայտում եք այն, ինչ մտածում եք` անհարմար չզգալով անգամ ազդեցիկ մարդկանց ներկայությունից, չմտածելով հետևանքների մասին: Իսկ հետևանքները Ձեզ, այնուամենայնիվ, չեն սպասեցնի: Աշխատեք կանոնավորել մտքերը, ցանկությունները և զգացմունքները: Անկեղծ զրույցը սիրելի տղամարդու հետ կօգնի շատ խնդիրների լուծմանը: Կարիճ (24.10-22.11)
Այսօր ստիպված կլինեք ներդնել ողջ ուժերը: Շատ ցանկություններ հեշտությամբ կիրականանան: Ձեր գործնականությունը կօգնի ճիշտ ժամանակին անտեսել անհեռանկար տարբերակները և հմտորեն օգտագործել համապատասխան հնարավորությունները: Այսօր բարենպաստ ժամանակ է զբաղվելու այն գործերով, որոնք թե հաճելի են, թե օգտակար: Երեխաները Ձեզ հաճելիորեն կուրախացնեն իրենց կատարելությամբ: Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Ձեզ համար կարևոր են հարաբերություններն ընտանիքի անդամների հետ: Եղեք զգույշ, մի կատարեք արարքներ, որոնք կարող են հանգեցնել վեճերի, այլապես չեք կարողանա Ձեզ տիրապետել: Ժամանակ հատկացրեք բնակարանը կամ Ձեզ պատկանող տարածքը բարելավելու համար: Այծեղջուր (23.12-20.01)
Հնարավոր է առաջանան մանր անոխորժություններ: Այսօրվա իրադարձություններն աննշան են, սակայն դուք դրան չեք ուզում հավատալ և ամեն ինչ ընդունում եք սրտին մոտ: Այնպես որ` լարվածություներն և անհանգստություներն անխուսափելի են: Մի փորձեք հոգեկան հավասարակշռության հասնել խմիչքի օգնությամբ, միևնույն է` այն չի օգնի: Իսկ շփումն ընկերների կամ ուղղակի հետաքրքիր մարդկանց հետ արդյունավետ կլինի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է լսեք օգտակար նորություն, ինչը Ձեզ իսկույն կօգնի: Ջրհոս (21.01-19.02)
Օրը հարմար է իքնուրույն գործնեության համար: Հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ այնքն էլ պարզ չեն, ստիպված կլինենք խախտել ավանդույթները, դեմ կլինեք հասարակական կարծիքներին. դա միակ ճանապարհն է ցանկալիին հասնելու համար: Եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, ապա դրանք կլինեն անսովոր և հիշվող, արագ կվերածվեն լուրջ և խորը հարաբերությունների: Ձուկ (20.02-20.03)
Օրն ընթանում է հանգիստ, այն իր հետ չի բերում ոչ սթրեսեր, ոչ էլ բարդ խնդիրներ: Կարելի է հանգիստ զբաղվել ամենօրյա գործերով, լուծել ընթացող խնդիրները: Բանակցություներ վարելիս մի ցուցաբերեք ավելորդ համառություն, կարևորը` Ձեզ դրսևորեք բարեհամբյուր, լսեք զրուցակցին և կարողացեք հաշվի առնել նրա կարծիքը: Օրվա մեծ մասը ստիպված կլինեք տրամադրել այլ մարդկանց խնդիրները լուծելուն, հարցերի պատասխանները գտնելը կարևոր են ոչ միայն Ձեզ, այլ նաև Ձեր մոտիկ մարդուն: | |
Դիտումներ: 332 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |