Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Օրվա աստղագուշակը
15.07.2014, 00:29

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր կզգաք  ստեղծագործական ծարավ, կցանկանաք  ունենալ շնորհակալ ունկնդիրներ, որոնք կգնահատեն Ձեր ջանքերը: Ունկնդրի դերում այսօր կարող է հանդես գալ Ձեր սիրելին, սակայն, եթե նրան դուր չգան Ձեր երևակայության արդյունքները` նրա համբերությունը կարճ կտևի:

Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր Դուք կզգաք, որ Ձեր սիրելիին  շատ  մոտ եք  թողել, այսինքն` նա դարձել է  Ձեր անբաժան մասը, և Դուք առանց նրա  կլինեք  հասարակության ոչ լիարժեք  անդամ: Արդյոք կարծո՞ւմ եք որ դա ճիշտ է:

Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր կլինեք տխուր և միայնակ, չնայած, որ Ձեր սիրելին անընդհատ կլինի Ձեր կողքին, թե հոգեպես, թե ֆիզիկապես: Ցանկացած դեպքում նա չի կարողանա թեթևացնել Ձեր հոգեկան ապրումները, հատկապես, եթե Դուք  չցանկանաք դրանք ինչ-որ կերպ մոռանալ:

Խեցգետին (23.06-23.07)

 

     Այսօր Ձեր սիրելիին  շատ անհրաժեշտ կլինի իմանալ, որ Դուք նրա կարիքը ունեք և Ձեզ իրականում  հետաքրքիր է  նրա հետ զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ: Եթե նա այդպիսի վստահություն չունենա, ապա երկար ստիպված կլինեք նրան դուրս բերել դեպրեսիայից:

Առյուծ (24.07-24.08)

 

     Այս օրը կլինի տխուր և մոխրագույն, այդ իսկ պատճառով  պետք է նախօրոք պատրաստ լինեք  և զգուշացնեք սիրելիին, որպիսի նա չզարմանա Ձեր տրամադրության կտրուկ փոփոխությունից ու նյարդայնացած լինելուց: Դուք էլ Ձեր հերթին եղեք ավելի զսպված:

Կույս ( 25.08-23.09)

 

     Այսօր Ձեզ հոգնած և ջարդված կզգաք` աշխատանքային սթրեսների հետևանքով: Այդ իսկ պատճառով` աստղերը խորհուրդ են տալիս  կազմակերպել ռոմանտիկ ընթրիք  մոմերով, գինիով և մրգերով այն մարդու հետ, ով Ձեզ մոտիկ է թե հոգով, թե մարմնով: Հանգստացեք և թուլացեք, բայց ոչ շատ, քանի որ կարող եք առավոտյան ուշանալ աշխատանքից:

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր կպարզվի, որ զուր էին Ձեր մտավախությունները: Իրականում  անձնական կյանքում ամեն ինչ ավելի ուրախ է և ունի շատ դրական կողմեր: Սակայն Դուք երբեք չէիք կարողանա լիաթոք  զգալ երջանկությունը, եթե  չվերապրեիք այդ մտավախությունները:

Կարիճ (24.10-22.11)

 

     Այսօր Ձեր սիրելին կլինի չափից շատ իքնավստահ և իքնահավան, ինչից Ձեր մոտ  կնվազի հարգանքը նրա հանդեպ: Աշխատեք նրան հասկացնել այն միտքը, որ ովքեր իրենց շատ են սիրում՝  մրցակիցներ չեն ունենում:  Եվ Դուք էլ ոչ մի դեպքում  չեք պատրաստվում  դառնալ նրա մրցակիցը:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր բարենպաստ օր է, որպիսի սիրելիի հետ մի փոքր թուլանաք և ըմպեք որևէ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք: Սակայն ոչ շատ թունդ: Աստղերը խորհուրդ են տալիս  չիջնել մինչ հասարակ օղու, սակայն կարող եք նաև օղի խմել, եթե դա լինի լավ խորտիկների և  մտերմիկ զրույցների հետ:

Այծեղջուր (23.12-20.01)

 

     Այսօր Ձեր սիրելին ձեր խնդիրներից որևէ մեկի համար լուծում կառաջարկի, այն կլինի այնքան պարզ ու անկրկնելի, որ Ձեզ կմնա միայն հիանալ և որքան հնարավոր է շուտ գործածել այն: Սակայն ցանկալի է  լսվածին վերաբերվեք քնադատաբար:

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այսօր բոլորը կնախանձեն Ձեր և սիրելիի միջև հարաբերություներին: Իրականում հաճախ չես տեսնի  այդքան  իրար ներդաշնակ զույգի, որոնք միմյանց ցանկություները հասկանում են կես բառից: Թող Ձեր կյանքում շատ լինեն այդպիսի  հիանալի օրեր: Հավատացեք Դա լիովին կախված է Ձեզանից:

Ձուկ (20.02-20.03)

 

    Այսօր  արքայազնին հանդիպելու հնարավորություններն  աննշան են: Աստղերը դրանում ուղղակի համոզված են: Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ հոգ տանել արտաքին տեսքի համար: Իսկ եթե հենց Ձեր պարագայում աստղերը սխալվում են:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Sedulka♥
Դիտումներ: 283 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar