Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
01.08.2014, 11:32 | |
1 Րաֆֆի <<Խաչագողի հիշատակարանը>>: Հիանալի մի վեպ որտեղ պատմվում է պանդխտության, հայերենի երկիրը լքելու և խիղճը կորցնելու մասին: Գլխավոր հերսիը տարիների ընթացքում կատարած վճռագործություններից կորցնում է խիղճը: Գլխավոր հերոսներ՝ Մուրադ, քավոր Պետրոս, Նենե: Հատված գրքից՝ Մարդ չէ կարող խղճանք և ազնվություն զգալ այնպիսի ժամանակներում երբ մթնոլորտը որի մեջ ապրում է նա, վարակված է կեղծիքով: 2 Րաֆֆի <<Խենթը>> կրկին Րաֆֆու հիասքանչ գործերից: Վեպի գլխավոր հերոսը կարողանում է դուրս պրծնել պաշարված քաղաք Բայազեդից և հայության վիճակի մասին լուր հայտնել զորքերի հրամանատարին: Սիրած ազջկան հանդիպելու ճանապարհին նա տեսնում է ժողովրդի ծանր վիճակը: Սիրած ազջիկը զոհ է գնում սովին: Գլխավոր հերոսը այցելելով նրա գերեզմանին երաղում է ապագա ուժեղ Հայաստանի մասին: Գլխավոր հերոսներ՝ Վարդան, Լալա, ծերունի Խաչո: Հատված գրքից՝ Համբերություն մահ է, գերեղմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել: 3 Ժյուլ Վեռն <<Նավապետ Գրանտի որդիները>> Գլխավոր հերոսները երեխաներ են որոնց հայրը գերի էր ընկել: Դիմելով նավապետի կնոջ օգնությանը մեկնում են նավարկության: Շան չանցած նրանց է միանում մի ցրված մարդ, ով շփոթել էր նավը: Գլխավոր հերոսներ՝ Մերի, Ռոբերտ, Էլեն, Ժակ Պագանել: 4 Նար-Դոս << Սպանված աղավնին >> Նար- Դոսի հրաաշալի վիպակներից մեկը: Ուղղակի հիանալի վեպ, որն արժե կարդալ: Կա համանունը ֆիլմը ևս: Գլխավոր հերոսներ՝ Գարեգին, Ռուբեն Թուսյան, Սառա: 5 Վիլայմ Սարոյան << Մարդկային կատագորգություն>> Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի վիպակաը: Շատ հետաքրքիր գրված որտեղ ընտանիքի միջին տղան ստիպված է լինում աշխատել տան կարիքները հոգալու համար այն դեպքում երբ՝ հայրը պատերազմում զոհվել էր, իսկ մեծ եղբայրը բանակում էր: Գլխաոր հերոսներ՝ Հոմեր, Վիլլի Գրոգան:
| |
Դիտումներ: 765 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |