Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր

Նյութերը ենթաբաժնում: 17
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

1. Եթե դու ապրես 100 տարի, ես կուզեմ քեզնից մի օր քիչ ապրել. մի օր անգամ չեմ ուզում ապրել առանց քեզ:

2. Ես կարծում եմ, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ իրարից հեռու չլինենք: Եթե մենք միմյանց երազների մեջ լինենք, մենք կարող ենք ողջ ժամանակ միասին լինել:

3. Դու չես կարող կանգնել անտառի քո անկյունում՝ սպասելով, որ ուրիշները կմոտենան քեզ: Երբեմն դու ինքդ պետք է գնաս նրանց մոտ:

4. Երբեմն ամենափոքր բաները ամենամեծ տեղն են զբաղեցնում սրտումդ:

5. Օրն առանց ընկերոջ նման է դատարկ տակառի, որի մեջ անգամ մի կաթիլ մեղր չի մնացել:

6. Եթե երբևէ այնպիսի օր գա, երբ մենք այլևս չկարողանանք միասին լինել, պահիր ինձ քո սրտում: Ես միշտ այնտեղ կմնամ:

7. - Ո՞ւր ես գնում:

- Չգիտեմ:

- Այդ դեպքում մենք միևնույն ուղղությամբ ենք գնում:

8. Ես այնքան տխուր էի, որ մոռացա ուրախ լինել:

9.​ Մի փոքր ուշադրությունը և մի փոքր հոգատարությունը ուրիշների նկատմամբ հրաշքներ են գործում:

10. Նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, երբեմն ոչնչից գլուխ չեն հանում:

11. Եթե երբևէ գա այնպիսի վաղը, երբ մենք միասին չլինենք, դու պետք է հիշես, որ դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան քեզ թվում է, և ավելի խելացի, քան համարում ես ինքդ քեզ: Ամենակարևորը, անգամ երբ մենք միասին չենք, ես միշտ քեզ հետ եմ:  

12. Գետերը լավ գիտեն այս ճշմարտությունը. մի՛ շտապիր: Մենք կհասնենք այնտեղ, որտեղ մեզ պետք է… օրերից մի օր:

Մտքերը` blognews.am-ից:

Հետաքրքիր | Դիտումներ: 724 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 09.08.2014 | Մեկնաբանություններ (0)

8 նշան, որ դուք հոգնած եք և արձակուրդ գնալու ժամանակն է

1.  Դու փոքրիկ սխալներ ես անում
Դու ուղարկում ես նամակը և միայն դրանից հետո նկատում, թե ինչքան տառասխաներ ես արել, մոռանում ես ամենատարրական բաները, ուշացնում ես հաշվետվությունները: Սխալվում ես անգամ այն հարցերում,ո որնք նախկինում աչքերդ փակ էլ կարող էիր անել: 
2. Քեզ կոտրված ես զգում դեռ վաղ առավոտվանից
Նոր ես արթնացել քնից և սոովորաբար այդ ժամանակ մենք լավ տրամադրություն ենք ունենում, քանի որ օրը նոր է սկսվում և դեռ ոչ մի վատ բան մեզ հետ տեղի չի ունեցել: Բայց ոչ, հիմա դու ամեն առավոտ սարսափելի տրամադրությամբ ես արթնանում ու  աշխարհը միայն մռայլ գույներով ես տեսնում:


3. Հոգնածությունը քեզ չի լքում
Անգամ հրաշալի շաբաթ-կիրակի անցկացնելուց հետո դու երկուշաբթի աշխատանքի ես գալիս սարսափելի հոգնած, որովհետև քո օրգանիզմը արդեն հոգնել է այդ ռեժիմից և 2 օրը չի կարող քեզ փրկել:
4. Դու նյարդային ես
Քո վրա ազդում է ամեն ինչ`մարդկանց բարձր ծիծաղը, հեռուստացույցի ձայնը, առավոտյան խցանումները, սուրճի դառը կամ քաղցր լինելը...ամեն ինչ: Դու չես կարողանում քեզ տիրապետել և առանց պատճառի վիրավորում ես մարդկանց, ում շատ ես սիրում ու  չես ցանկանում նեղացնել:
5. Դու անքնությամբ ես տառապում
Ամեն առավոտ զարթուցիչի 10-րդ զանգից հետո մի կերպ արթնանալով, դու ինքդ քեզ համոզում ես, որ երեկոյան շուտ կքնես ու հանգստանաս, բայց ամեն  գիշեր կրկնվում է նույն պատմությունը, անկախ հոգնածությանդ աստիճանին`դու չես կարողանում քնել:
6. Չես կարողանում կենտրոնանալ
Անգամ շատ լավ հասկանալով, որ ժամանակ չունես և պետք է մինչև վերջնաժամկետը վերջացնես հաշվետվությունդ, դու ոչ մի կերպ չես կարողանում քեզ համոզել կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա:
7. Ամեն ինչի նկատմամբ կորցրել ես քո հետաքրքրությունը
Քեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում, դու անտարբեր ես դարձել քո շրջապատի և մարդկանց հանդեպ:: Անգամ այն իրադարձություն, որին ամիսներ շարունակ սպասել ես, էլ քեզ հետաքրիր չի թվում:
8. Դու կորցրել ես քո մոտիվացիան ու ձգտումները
Այլև ոչինչ չի ոգևորում քեզ, ոչ գովեստի խոսքերը, ոչ հավելավճարը, ոչ պաշտոնի բարձրացումը քեզ չեն ոգևորում ավելի լավ և շատ աշխատել:
 Մի հիասթափվեք, այս ամենը անցողիկ է, պարզապես մի փոքր հանգիստ, անպայման հեռու ձեր առօրյա միջավայրից, համակարգչից, համացանցից ու հեռախոսներից: Համգստացեք աշխարհից, լուրերից, իրադարձություններից, մի լավ քնեք, զբոսնեք, շփվեք ընկերների հետ և ամեն կորցրածը վերականգնած հետ վերադարձեք:.


Նյութը Esem.am-ից

 

Հետաքրքիր | Դիտումներ: 492 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 06.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Հրուշակագործ քույրեր Ռենա և Վերա Հովհաննիսյանները Նոյեմբերի վերջին պատրաստվում են մասնակցել Լյուքսեմբուրգում կայանալիք «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթին:

Վերայի խոսքով` այժմ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանան հավուր պատշաճի ներկայանալ մրցույթին: «Հուլիսի 7-ին իմ ու քրոջս ծնունդն էր: Այդ օրն անակնկալ մատուցեցի նրան` մեկնելով իր մոտ`Մոսկվա: Այդ օրվանից էլ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, բայց դեռևս գաղտնիք է, թե ինչ աշխատանք ենք ներկայացնելու»,- ասաց Վերան` դժվարանալով ասել, թե ինչ հույսեր ունի մրցույթից:

 

 «Մենք ոչ մի անգամ չենք մտածել, որ անպայման պետք է հաղթենք, ուղղակի մեր աշխատանքը մեծ սիրով ենք արել: Ինձ հաղթած եմ զգում այն ժամանակ, երբ իմ իղձերն ու ցանկությունները կարողանում եմ փոխանցել իմ կոմպոզիցիային:  Համենայն դեպս, կաշխատենք այնպես անել, որ հաղթանակած վերադառնանք»,- նշեց Վերան և ավելացրեց, որ ավելի շատ կարևորում է Ռենայի հաղթանակը:  «Ես 2003 թվականից մասնկացում եմ տարբեր մրցույթների և ունեմ մրցանակներ, իսկ քույրս դեռ երկու անգամ է մասնակցել մրցույթի, թեև  2 անգամ էլ ոսկե մեդալ է ստացել: Նախորդ մրցույթին ես իր համար ավելի շատ ուրախացա և հույս ունեմ, որ այս տարի ևս նա կուրախացնի մեզ»,- ասաց Վերան:

Նյութը՝ ESem.am-ից:

Հետաքրքիր | Դիտումներ: 594 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 02.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Ամռան մեկ ամիսը դեռ  առջևում է: Եթե դու էլ ես ձանձրանում, ապա հետևիր այս նյութին: Որոշել եմ ներառել մի քանի գրքեր որոնք իմ կարդացածների մեջ լավագույնն է, դե ինչ անցնենք առաջ.

1 Րաֆֆի <<Խաչագողի հիշատակարանը>>: Հիանալի մի վեպ որտեղ պատմվում է պանդխտության, հայերենի երկիրը լքելու և խիղճը կորցնելու մասին: Գլխավոր հերսիը տարիների ընթացքում կատարած վճռագործություններից կորցնում է խիղճը:

Գլխավոր հերոսներ՝ Մուրադ, քավոր Պետրոս, Նենե:

Հատված գրքից՝ Մարդ չէ կարող խղճանք և ազնվություն զգալ այնպիսի ժամանակներում երբ  մթնոլորտը որի մեջ ապրում է նա, վարակված է կեղծիքով:

2 Րաֆֆի <<Խենթը>> կրկին Րաֆֆու հիասքանչ գործերից: Վեպի գլխավոր հերոսը կարողանում է դուրս պրծնել պաշարված քաղաք Բայազեդից և հայության վիճակի մասին լուր հայտնել զորքերի հրամանատարին: Սիրած ազջկան հանդիպելու ճանապարհին նա տեսնում է ժողովրդի ծանր վիճակը: Սիրած ազջիկը զոհ է գնում սովին: Գլխավոր հերոսը այցելելով նրա գերեզմանին երաղում է ապագա ուժեղ Հայաստանի մասին:

Գլխավոր հերոսներ՝ Վարդան, Լալա, ծերունի Խաչո:

Հատված գրքից՝ Համբերություն մահ է, գերեղմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել:

3 Ժյուլ Վեռն <<Նավապետ Գրանտի որդիները>> Գլխավոր հերոսները երեխաներ են որոնց հայրը գերի էր ընկել: Դիմելով նավապետի կնոջ օգնությանը մեկնում են նավարկության: Շան չանցած նրանց է միանում մի ցրված մարդ, ով շփոթել էր նավը:

Գլխավոր հերոսներ՝ Մերի, Ռոբերտ, Էլեն,  Ժակ Պագանել:

4 Նար-Դոս << Սպանված աղավնին >>  Նար- Դոսի հրաաշալի վիպակներից մեկը: Ուղղակի հիանալի վեպ, որն արժե կարդալ: Կա համանունը ֆիլմը ևս:

Գլխավոր հերոսներ՝ Գարեգին, Ռուբեն Թուսյան, Սառա:

5 Վիլայմ Սարոյան << Մարդկային կատագորգություն>>  Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի վիպակաը: Շատ հետաքրքիր գրված որտեղ ընտանիքի միջին տղան ստիպված է լինում աշխատել տան կարիքները հոգալու համար այն դեպքում երբ՝ հայրը պատերազմում զոհվել էր, իսկ մեծ եղբայրը բանակում էր:

Գլխաոր հերոսներ՝ Հոմեր, Վիլլի Գրոգան:

 

Հետաքրքիր | Դիտումներ: 764 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 01.08.2014 | Մեկնաբանություններ (0)

Ֆիլիպենցի անչափահաս Ջուրնի Բալոնգը աշխարհի ամենափոքրիկ մարդուկն է: Նա 18 տարեկան է, իսկ հասակը` 2,3 դույմ (մոտ 56 սմ): Նրա անունը հայտնվել է գինեսի ռեկորդների գրքում: 1 տարեկանից սկսել է վատ աճել: Նրա խոսքը ևս թերի է` արտաբերում է կարճ արտահայտություններ:Նրա ընտանիքը միշտ ապրել է սուղ պայմաններում և հնարավորություն չեն ունեցել երեխային հետազոտման տալ:

Հնդկական ծագումով կանադացի Բհայի Սարվան Սինգհայի մորուքի երկարությունը 2 մ 37 սմ է, որը համաշխարհային ռեկորդ է: Սարվանն իր կյանքում երբեք չի սափրվել և համոզված է, որ իր մորուքը Աստծո շնորհ է:

 

Հետաքրքիր | Դիտումներ: 537 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Gjukna♥ | Ամսաթիվ: 18.07.2014 | Մեկնաբանություններ (1)

Յուրաքանչյուր մարդ ծնվելով ցանկանում է ապրել ու իրեն համարել երջանիկ:Սակայն արի ու տես, որ երջանկությունը իր գինը ունի՝ այն էլ բավական թանկ:Երջանկության հասնելու համար, պետք է հաճախ ինչ-որ բաներ զոհես՝ երբեմն երազանքներդ, հաճախ՝ քեզ մտերիմ մարդկանց և այլն… Սակայն պետք է լինես համբերատար ու կգտնես քո երջանկությունը:

 

 

Իսկ ի՞նչ է երջանկությունը.

Երջանկությունը՝ երբ հոգիդ ուրախ է, քեզ չի տանջում խղճի զգացումը ու շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով: Ի վերջո կյանքը հրաշալի երևույթ է:Երբ այն անգամ քեզ համար կորցնում է գույները, հիշեք, որ՝ կյանքը ստեղծված է երջանիկ լինելու համար: Փնտրե՛ք, պայքարե՛ք ու գտե՛ք Ձեր երջանկությունը…

Ասույթներ երջանկության մասին.

Ինչ հաճելի է ամեն օր հայելու մեջ տեսնել երջանիկ մարդու:

                                                                                      Անհայտ հեղինակ

 

Երջանկությունն այն չէ, որ միշտ անես այն, ինչ ուզում ես, այլ այն, որ միշտ ուզես այն, ինչ անում ես:

                                                                                                    Լև Տոլստոյ

 

Իսկական երջանկությունը. հասկանալ մեր պարտքը աստծո և մարդկանց առաջ, վայելել ներկան՝ չանհանգստանալով ապագայի մասին:

                                                                                                                                                                                    Սենեկա կրտսեր

Կյանքում մի անգամ երջանկությունը թակում է յուրաքանչյուրի դուռը, բայց հաճախ այդ «յուրաքանչյուրը» նստած է հարևան պանդոկում և չի լսում թակոցի ձայնը:

                                                                                                                                                                                       Մարկ Տվեն

 

Կյանքի ամենամեծ երջանկությունը՝ դա վստահությունն է նրանում, որ մեզ սիրում են. սիրում են նրա համար, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, կամ էլ չնայած նրան, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք:

                                                                                                                                                                                           Վիկտոր Հյուգո

 

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:

                                                                                                                                                                                               Պուբլիլիոս Սիրոս

 

Եղե՛ք՝ երջանիկ...

 

Հետաքրքիր | Դիտումներ: 416 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 16.07.2014 | Մեկնաբանություններ (4)

Դեռ բավականին շոգ է, և ամռան մի մասը առջևում է:Շոգին զովանալու համար առաջարկում եմ մի քանի կաթնային կոկտեյլների բաղադրատոմսեր:Սրանք բավականին հեշտ և արագ են պատրաստվում՝


ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ՝ «ԵԼԱԿԱՅԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար մեզ անհրաժեշտ են 2 բաժակ թարմ ելակ, 2 փոքր բաժակ (յուրաքանչյուրը 80 գ), ելակի յոգուրտ (2/3 բաժակ), 100 գ պաղպաղակ: Բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ելակը, յոգուրտը, ավելացնում ենք պաղպաղակը և կաթ: Փակում ենք և խփում շատ արագ` 30 վայրկյանի ընթացքում: Լցնում ենք 4 բաժակի մեջ և վայելում:

ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ՝ «ԲԱՆԱՆԱՅԻՆ ԴՐԱԽՏ»
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար անհրաժեշտ են. մի բաժակ կաթ, 400 գ պաղպաղակ, 350 գ հասած ու մաքրած բանան: Բլենդերի մեջ դնում ենք 2-3 կտոր պաղպաղակ, վրան լցնում ենք կաթը, այնուհետև բլենդերի մեջ ավելացնում ենք բանանը և խփում: Ստացվում է թանձր, կրեմային կոկտեյլ:

 


ԿԱԹՆԱ-ՄԵՂՐԱՅԻՆ՝ ՍՐՃԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար անհրաժեշտ են. 3/4 բաժակ կաթ, 2 թեյի գդալ շաքարավազ, 60 գ պաղպաղակ, 6 գ սուրճ, 1/2 բաժակ ջուր: Հարկավոր է կաթը խառնել սրճի սառեցրած եփուկով, շաքարավազով, կաթնային կամ սերուցքային պաղպաղակով, ավելացնել ջուրը և խառնել ոչ շատ արագ, մինչև միասեռ զանգվածի ստացումը: 


 

Բարի ախորժակ:

Հետաքրքիր | Դիտումներ: 2678 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 14.07.2014 | Մեկնաբանություններ (0)

Չգիտեմ ինչու, բայց ինձ ոչ մի տղա դու չի գալիս,ես նրանց ատում եմ:Երևի նրանից է,որ չեմ  սիրահարվել և սիրահարված  չեմ:Թող տղաները ինձանից չնեղանան, բայց ես նրանց ատում եմ,ավելի ճիշտ ես ատում նրանց իրենց պահվածքի ու զրուցելաձևի համար:Այժմ կներկայացնեմ մի քանի պատճառ, որոնց համար ատում եմ տղաներին:

  1. Ատում եմ, երբ համացանցում իրենց իրենց երազած տղայի տեղն են դնում: 

  2. Ատում եմ,երբ սովորող տղային ձեռք են առնում:

  3. Ատում եմ քյարթու տղաներին,ամբողջովին սև հագած և  փողոցներում պպզած:

  4. Ատում եմ շատ ջրիկ տղաներին:

  5. Ատում եմ ոչ համարձակ տղաներին,ինչպես նաև  թուլակազմ ու վախկոտ տղաներին:

  6. Ատում եմ ռոմանտիկայից զուրկ տղաներին:

  7. Ատում եմ, երբ տղաները լպիրշ են լինում  ու աղջիկների հետևից ռեպլիներ թողնում:

    1. Ատում եմ,  երբ աղջիկները ունեն ընկեր, ու այդ ընկերը չի թողնում ոչ մի տեղ գնալ, կարճ հագնվել:

  8. Ատում եմ, երբ տղան մի քիչ տեսքով է լինում իրեն դնում է իրա երազած տղայի տեղը,բայց  իրանից ոչինչ չի կայացնում ու ծիծաղում է աղջիկների վրա:

  9. Ատում եմ, երբ տղաները աղջիկներ են տեսնում սկսում են ուշադրություն գրավել:Ախր հասկացե՛ք տղաներ ճիշտ է դուք դրանով ուշադրություն եք գրավում,բայց որպես ծաղրածու:

Ինձ թվում է շատ աղջիկներ համաձայն են իմ հետ և իրենց էլ դա դուր չի գալիս:Գիտեմ մարդը չի կարող  իդեալական լինել,բայց դե համաենայնդեպս պետք է փորձել լինել այնպես,որ դուր գա շրջապատի մարդկանց:Հասկանում եմ հիմա շատ տղաներ մի քիչ նեղվեցին իմ գրածից, բայց աղջիկներն էլ  Ձեր պահվածքից ու խոսելաձևից են նեղվում:

Հետաքրքիր | Դիտումներ: 479 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Sedulka♥ | Ամսաթիվ: 13.07.2014 | Մեկնաբանություններ (22)

Իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, երբ ասեն, որ հասրակությունում կան տարբեր աստիճաններ:Պատճառները կարող են լինել բազմազան՝ սկսած արտաքին թերություններից, վերջացրած ֆինանսական կարգավիճակից:Միթե՞ մարդկային բարձր արժեքները ավելին չեն քան այդ ամենը: 

Պետք է հասկանալ, որ մարդը համակարգչային խաղի պես չէ, նա չի ընտրում իր կերպարը, տեսքը, կարգավիճակը:Եվ նա, պատասխանատու է նրա համար, ինչ իր մեղքով է եղել կյանքում: Ի վերջո Աստված  մարդկանց ստեղծեց հավասար:Ինչու՞ լինի շերտավորված հասարակություն, եթե հնարավոր է, որ լինի դրա հակառակը:Ինչու մարդկային բարձր արժեքները, ինքպիսիք են՝ ընկերությունը, բարեկամությունն ու հարազատությունն, վեր չդասել այդ ամենից:

Ես հասկանում եմ, որ ավելի հաճելի է շփվել գեղեցիկ արտաքինով մարդու հետ:Բայց այստեղ խնդիրը այն է, որ մարդիկ սկսել են  պիտակավորել մյուսներին:Եթե չլինեին այդ զանազան աստիճանները, ապա մարիդիկ և՛ գեղեցիկ և՛մի փոքր թերություններ ունեցող մարդկանց հավասար կդասեին:

Ոմանց   հաճելի է ունենալ ֆինանսապես ապահովված ընկեր, լայն ծանոթություն ունեցող բարեկամ և այլն, սակայն այստեղ էլի առաջ է գալիս նույն հարցը, եթե ամբողջ հասարակությունը մարդկաց չբաժաներ, ապա յուրաքնչյուրի համար այդ մարդիկ նույն հարթակի վրա կլինեին:

Եվ հիշե՛ք, որ բոլորը հավասր են:Աստված այդպես կամեցավ…

Եթե հոդվածս կարողացավ Ձեր մտածելակերպի մեջ մի բան փոխել ուրեմն ուրախ եմ:Երկար մտածեք հարցի շուրջ:

(Ի դեպ մեկնաբանություններում կարող եք նշել Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:)

Հետաքրքիր | Դիտումներ: 356 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 12.07.2014 | Մեկնաբանություններ (0)

Շատ է գրվել և երգվել Սևանի մասին:Լեռնային գեղեցկուհին աշխարհ տեսած օտարազգի զբոսաշրջիկների զարմանքն է շարժել,նրանց հիացմունքին արժանացել: Սևանը հսկայական հայելի է՝ ընդելուզված քարե շրջանակով:Հայաստանը ծով չունի,գուցե դրանից է,որ շատ հաճախ փոքրիկ Սևանը ծով ենք կոչում:
Սևանը գեղատեսիլ է օրվա բոլոր ժամերին: Վաղ առավոտյան,դեռ արևը չծագած,Սևանը մուգ կապույտ է՝խորունկ ու հանդարտ:Արևը ծագելուց հետո լիճը թվում է հսկայական հայելի,որն իր շողերն է տարածում շրջակայքում: Ամպոտ եղանակին լիճը մոխրագույն է դառնում: Գիշերը Սևանի հայելին անդրադարձնում է շրջակա ժայռերը, երկնքի աստղերն ու լուսինը:
Մեր հպարտությունն է, պարծանքը լեռնային լիճը,բայց նրա գոյությունը վտանգված է:Արարատյան դաշտը ոռոգելու համար,մեր գեղեցկուհին իր թանկագին արյունն է տալիս և աստիճանաբար փոքրանում,ցամաքում է:Թեև նրան փրկելու համար կառուցվեց Արփա-Սևան ջրանցքը,բայց դա քիչ է օգնում:Սևանը շարունակում է փոքրանալ և սեղմվել:Փոփոխվում է ջրավազանի կենդանական աշխարհը,լճի ափերի մոտ ոչ խորունկ տեղերում ճահճային բույսեր են աճել. ուրեմն Սևանը սկսել ճահճանա՞լ,,,
Պետք է Սևանը փրկել հնարավոր բոլոր միջոցներով,մեր պետության ղեկավարները և ժողովուրդը լրջորեն պետք է մտածեն այդ մասին:
 
Հետաքրքիր | Դիտումներ: 915 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Lyuska♥ | Ամսաթիվ: 10.07.2014 | Մեկնաբանություններ (2)

1-10 11-17