Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր

Նյութերը ենթաբաժնում: 17
Ցուցադրված նյութերը: 11-17
Էջեր: « 1 2

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Կրկին գիշեր: Մտորումների մի շքերթ: Գիշերը այն ժամանակհատվածն է, երբ կարելի է մտածել ամենի մասին:

Մտածելով ավելի ես սուզվում գիշերվա խորության մեջ, ու զգում՝ գիշերն ամեն ինչ չափազանց է:Գիշերով ավելի հեշտ է մտածել ինչ-որ բանի մասին, որից վախենում ես առավոտյան:Գիշերվա գաղտնիքը իր անսհման մթության մեջ է:Ու հենց դա է, որ մարդուն տալիս է այդքան երկար մտածելու իրավունքը:Եվ ինչու՞ այդքանից հետո չսիրել գիշերը, նա տալիս է այն ինչ չի տալի և ոչ մի ժամանակահատված օրվա մեջ:

Գիշերն ամեն ինչ չափազանց է…

Եվ իրո՛ք, գիշերը՝ անսահման է, և առանց կանոների:Երևի այդ հանգամանքներից է ստացվում նրա չափազանցությունը: 

Միթե՞ հաճելի չէ՝ մտածել ինչքան սիրտդ ուզում է, իսկ առավոտյան՝ այդ ամենը անցյալ համարելով, ապրել այնպես` ինչպես առաջ էր:Յուրաքանչյուրը ոք ով չի ուզում ընդունել իր ներկան՝ այն անցյալ է համարում: Եվ  իվերջո ինչու՞ չանել այդպես,գուցե դա ՞ հիմա միակ   լուծումը:

Գիշերվա գաղտնիքը` իր մթության մեջ

Հետաքրքիր | Դիտումներ: 432 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Qnarik | Ամսաթիվ: 09.07.2014 | Մեկնաբանություններ (3)

Ասում են,որ կատարյալ մարդ չի լինում,որ ամենալավ մարդը անգամ ինչ-որ թերություն է ունենում ,ուրեմն «կատարյալ մարդ» հարաբերական իմաստով պետք է հասկանալ: 
Մարդկանց գնահատելիս ես արտաքինը հաշվի չեմ առնում:Երբեմն,անկախ իմ կամքից,ես դա չեմ նկատում:Ինձ համար կարևոր են մարդու դրական հատկանիշները:Կատարյալ մարդը,իմ կարծիքով,պետք է լինի կարդացած,զարգացած,ունենա բազմակողմանի հարուստ գիտելիքներ,լինի բարեկիրթ:Այս բոլորի հետ նա պետք է լինի բարի,ուշադիր՝ շրջապատի մարդկանց նկատմամբ,օգնի թշվառներին,տնանկներին:Իր շահի համար չվնասի ուրիշներին,լինի ազնիվ,մարդամոտ,իրեն բարձր չդասի բոլորից:Եթե հարուստ է օգնի նեղն ընկածներին,միջոցներ տրամադրի ծերերի,երեխաների օգնության համար,ջանք չպետք է խնայի  հանրօգուտ աշխատանքների համար:

Նա պետք է գիտակցի,որ բոլորն էլ իր նման մարդիկ են,պարզապես իրեն հաջողվել է հաջողության հասնել,որ դա իր առավելությունը չէ:Նա իրեն երջանիկ չպետք է զգա,երբ շուրջը տեսնում է համատարաք աղքատություն և թշվառություն: 

Ինչպես տեսնում եք,իմ պատկերացմամբ ամենակատարյալ մարդը չի կարող գոյություն ունենալ,բայց ես երազում եմ,որ լինի :)

Հետաքրքիր | Դիտումներ: 24502 | Բեռնումներ: 1 | Ավելացրեց: Lyuska♥ | Ամսաթիվ: 08.07.2014 | Մեկնաբանություններ (2)

Բարև իմ շատ սիրելի օգտվող(հյուր), այսօր ձեզ շատ հետաքրքիր թեստ եմ ուզում ներկայացնել թե որքանով եք դուք առաջնորդ...
Կարդացեք հարցը, այնուհետև ներքևում բերված պատասխաններից, որոնք որ ձեզ ավելի է համապատասխանում դրանց դիմաց գրված են թվեր օր. ա)Գործնական համագործակցություն-3: Ձեր պատասխանի դիմացի թվերը մտովի գումարեք իրար, վերջում արդյունքներ գրված մասում կարդացեք ձեր մասին թե որքանով եք առաջնորդ:

 

 

Որքանո՞վ ես առաջնորդ.

1. Ինչ՞է քեզ համար ընկերությունը.

ա) գործնական համագործակցություն-3 

բ) օգնություն -1

գ) ալտրուիզմ-2

2. Իսկական դերասանը պետք է ունենա .

ա) տաղանդ-3

բ ) ամբիցիաներ-2

գ) պրոֆեսյոնալիզմ-1

3. Ինչպե՞ս ես քեզ զգում ընկերախմբում.

ա) տեր ու տիրակալ-3

բ) կողմնակի դիտորդ -2

գ) հյուր-1

4. Երկրաչափական ինչ պատկերի ես քեզ կնմանացնեիր.

ա) գլանի-1

բ) գնդի-3

գ) խորանարդի-2

5.Եթե քեզ դուր է գալիս հակառակ սեռից որևէ մեկը.

ա) առաջինն ես մարտի նետվում-3

բ) սպասում ես նրա կողմից արվող առաջին քայլին-2

գ) լողում ես հոսանքին համընթաց-1

6.Եթե ինչ-որ պրոբլեմ հանկարծակիի է բերում քեզ…

ա) վերցնում ես այն -3

բ) այնքան ել չես ընկճվում-2

գ) խուճապի ես մատնվում-1

 

7.Երբ անհրաժեշտություն է առաջանում հռետորություն անելու,մտծում ես .

ա)կլսեն քեզ-3

բ) կքննդատեն-2

գ) կշփոթվես-1

8.Հոգնեցնող ճանապարհորդության մեկնելիս պետք է լինի…

ա) ֆիզիկապես ուժեղ-3

բ) բարոյապես ուժեղ-2

գ) փորձառու-1

9.Ըստ քեզ ո՞վ էր Եփրուտը.

ա) մեծ նահատակ-1

բ) կարիերիստի մեկը-3

գ) միամիտ հիմարիկ-2

Արդյունքներ` Մինչև 16 միավոր - պասիվ դիտորդ ես:Քեզ համար ավելի հեշտ է թռչել սովորելը, քան ինչ-որ մեկին, նույնիսկ սեփական կատվին ղեկավարել: Հիշիր, թե քանի անգամ ես փորձել հրամայել, բայց անհաջողության ես մատնվել:

17-23 միավոր — խառնվածքով մի քիչ ղեկավարում ես, մի քիչ ենթակայում: Ամեն ինչ կախված է տրամադրությունից: Այսօր հրամայում ես, վաղը ՝ենթարկվում ուրիշի ցուցումներին:

24-ից ավելի - մանկուց արդեն երևում էր առաջնորդ լինելդ: Դժվար պահերին հմտորեն կարողանում ես ուրիշների գործողությունները անհրաժեշտ հուն մղել: Հրաշալի ընկերոջ, խորհրդատուի համարում ունես և միշտ ուշադրության կենտրոնում ես: Պետք է երբեմն լսել նաև ուրիշներին:

 

Հետաքրքիր | Դիտումներ: 495 | Բեռնումներ: 1 | Ավելացրեց: ROZA:) | Ամսաթիվ: 08.07.2014 | Մեկնաբանություններ (3)

Հետաքրքիր | Դիտումներ: 1115 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: ROZA:) | Ամսաթիվ: 04.07.2014 | Մեկնաբանություններ (7)

Մեծատաղանդ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է այսօր.

Հետաքրքիր | Դիտումներ: 335 | Բեռնումներ: 2 | Ավելացրեց: ROZA:) | Ամսաթիվ: 04.07.2014 | Մեկնաբանություններ (0)

Բարևելը առաջին կարևոր կուլտուրան է: Տարբեր ազգեր, տարբեր ժամանակի ընթացքում ունեցել են իրենց բարևելու ձևը: 

Հին Հռոմում բարևելուց ասում էին «Սալվե»,ինչը նշանակում է «Եղիր առողջ»: Հին հույները բարևելուց ասում էին «Ուրախացիր»: Եվրոպայում բարձր խավի ներկայացուցիչներին համբյուրում էին ձեռքը: Արաբները մինչև այժմ էլ ասում են «Խաղաղությունը ձեր հետ»: Հրեաները ասում են «Խաղաղություն ձեզ»: Հյուսիսային Ամերիկայում ապրող ցեղերը աջ ձեռքով խփում են իրենց ճակատին: Էսկիմոսները բարևում են բռունցքով խփելով միմյանց: Ֆրանսիացիները համբյուրում են միմյանց այտերը: Ամերիկացիները ծափահարում են միմյանց հետևից: Չինացիները և կորեացիները միմյանց հարցնում են «Հաց կերե՞լ ես»: Ամենազվարճալին բարևում են աֆրիկական ցեղերը Քենիայում: Որպես հարգանքի նշան նրանք թքում են միմյանց վրա:

Հետաքրքիր | Դիտումներ: 400 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Gjukna♥ | Ամսաթիվ: 03.07.2014 | Մեկնաբանություններ (5)

Հետաքրքիր | Դիտումներ: 463 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: EDO042 | Ամսաթիվ: 03.07.2014 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-17