Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր

Կատարյալ մարդն իմ պատկերացմամբ
08.07.2014, 12:53
Ասում են,որ կատարյալ մարդ չի լինում,որ ամենալավ մարդը անգամ ինչ-որ թերություն է ունենում ,ուրեմն «կատարյալ մարդ» հարաբերական իմաստով պետք է հասկանալ: 

Մարդկանց գնահատելիս ես արտաքինը հաշվի չեմ առնում:Երբեմն,անկախ իմ կամքից,ես դա չեմ նկատում:Ինձ համար կարևոր են մարդու դրական հատկանիշները:Կատարյալ մարդը,իմ կարծիքով,պետք է լինի կարդացած,զարգացած,ունենա բազմակողմանի հարուստ գիտելիքներ,լինի բարեկիրթ:Այս բոլորի հետ նա պետք է լինի բարի,ուշադիր՝ շրջապատի մարդկանց նկատմամբ,օգնի թշվառներին,տնանկներին:Իր շահի համար չվնասի ուրիշներին,լինի ազնիվ,մարդամոտ,իրեն բարձր չդասի բոլորից:Եթե հարուստ է օգնի նեղն ընկածներին,միջոցներ տրամադրի ծերերի,երեխաների օգնության համար,ջանք չպետք է խնայի  հանրօգուտ աշխատանքների համար:

Նա պետք է գիտակցի,որ բոլորն էլ իր նման մարդիկ են,պարզապես իրեն հաջողվել է հաջողության հասնել,որ դա իր առավելությունը չէ:Նա իրեն երջանիկ չպետք է զգա,երբ շուրջը տեսնում է համատարաք աղքատություն և թշվառություն: 

 

Ինչպես տեսնում եք,իմ պատկերացմամբ ամենակատարյալ մարդը չի կարող գոյություն ունենալ,բայց ես երազում եմ,որ լինի :)

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Lyuska♥
Դիտումներ: 24503 | Բեռնումներ: 1 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 4.5/18
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
ROZA:) | Комментарий № 1 | Дата: 08.07.2014

Համաձայն եմ քեզ հետ Լուս ջան կատարյալ մարդը հարաբերականա ասված

Lyuska♥ | Комментарий № 2 | Дата: 08.07.2014Spam

:) :)

avatar