Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
Սևանա լիճ
10.07.2014, 17:07 | |
Շատ է գրվել և երգվել Սևանի մասին:Լեռնային գեղեցկուհին աշխարհ տեսած օտարազգի զբոսաշրջիկների զարմանքն է շարժել,նրանց հիացմունքին արժանացել: Սևանը հսկայական հայելի է՝ ընդելուզված քարե շրջանակով:Հայաստանը ծով չունի,գուցե դրանից է,որ շատ հաճախ փոքրիկ Սևանը ծով ենք կոչում:
Սևանը գեղատեսիլ է օրվա բոլոր ժամերին: Վաղ առավոտյան,դեռ արևը չծագած,Սևանը մուգ կապույտ է՝խորունկ ու հանդարտ:Արևը ծագելուց հետո լիճը թվում է հսկայական հայելի,որն իր շողերն է տարածում շրջակայքում: Ամպոտ եղանակին լիճը մոխրագույն է դառնում: Գիշերը Սևանի հայելին անդրադարձնում է շրջակա ժայռերը, երկնքի աստղերն ու լուսինը:
Մեր հպարտությունն է, պարծանքը լեռնային լիճը,բայց նրա գոյությունը վտանգված է:Արարատյան դաշտը ոռոգելու համար,մեր գեղեցկուհին իր թանկագին արյունն է տալիս և աստիճանաբար փոքրանում,ցամաքում է:Թեև նրան փրկելու համար կառուցվեց Արփա-Սևան ջրանցքը,բայց դա քիչ է օգնում:Սևանը շարունակում է փոքրանալ և սեղմվել:Փոփոխվում է ջրավազանի կենդանական աշխարհը,լճի ափերի մոտ ոչ խորունկ տեղերում ճահճային բույսեր են աճել. ուրեմն Սևանը սկսել ճահճանա՞լ,,,
Պետք է Սևանը փրկել հնարավոր բոլոր միջոցներով,մեր պետության ղեկավարները և ժողովուրդը լրջորեն պետք է մտածեն այդ մասին:
| |
Դիտումներ: 916 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | 1 2 » | ||
| |||
1-1 2-2 | |||