| Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
| 12.07.2014, 10:48 | |
Պետք է հասկանալ, որ մարդը համակարգչային խաղի պես չի, նա չէ ընտրում իր կերպարը, տեսքը, կարգավիճակը:Եվ նա, պատասխանատու է նրա համար, ինչ իր մեղքով է եղել կյանքում: Ի վերջո Աստված մարդկանց ստեղծեց հավասար:Ինչու՞ լինի շերտավորված հասարակություն, եթե հնարավոր է, որ լինի դրա հակառակը:Ինչու մարդկային բարձր արժեքները, ինքպիսիք են՝ ընկերությունը, բարեկամությունն ու հարազատությունն, վեր չդասել այդ ամենից: Ես հասկանում եմ, որ ավելի հաճելի է շփվել գեղեցիկ արտաքինով մարդու հետ:Բայց այստեղ խնդիրը այն է, որ մարդիկ սկսել են պիտակավորել մյուսներին:Եթե չլինեին այդ զանազան աստիճանները, ապա մարիդիկ և՛ գեղեցիկ և՛ մի փոքր թերություններ ունեցող մարդկանց հավասար կդասեին: Ոմանց հաճելի է ունենալ ֆինանսապես ապահովված ընկեր, լայն ծանոթություն ունեցող բարեկամ և այլն, սակայն այստեղ էլի առաջ է գալիս նույն հարցը, եթե ամբողջ հասարակությունը մարդկաց չբաժաներ, ապա յուրաքնչյուրի համար այդ մարդիկ նույն հարթակի վրա կլինեին: Եվ հիշե՛ք, որ բոլորը հավասր են:Աստված այդպես կամեցավ… Եթե հոդվածս կարողացավ Ձեր մտածելակերպի մեջ մի բան փոխել ուրեմն ուրախ եմ:Երկար մտածեք հարցի շուրջ: (Ի դեպ մեկնաբանություններում կարող եք նշել Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:) | |
| Դիտումներ: 377 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
