Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
09.08.2014, 12:21 | |
2. Ես կարծում եմ, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ իրարից հեռու չլինենք: Եթե մենք միմյանց երազների մեջ լինենք, մենք կարող ենք ողջ ժամանակ միասին լինել: 3. Դու չես կարող կանգնել անտառի քո անկյունում՝ սպասելով, որ ուրիշները կմոտենան քեզ: Երբեմն դու ինքդ պետք է գնաս նրանց մոտ: 4. Երբեմն ամենափոքր բաները ամենամեծ տեղն են զբաղեցնում սրտումդ: 5. Օրն առանց ընկերոջ նման է դատարկ տակառի, որի մեջ անգամ մի կաթիլ մեղր չի մնացել: 6. Եթե երբևէ այնպիսի օր գա, երբ մենք այլևս չկարողանանք միասին լինել, պահիր ինձ քո սրտում: Ես միշտ այնտեղ կմնամ: 7. - Ո՞ւր ես գնում: - Չգիտեմ: - Այդ դեպքում մենք միևնույն ուղղությամբ ենք գնում: 8. Ես այնքան տխուր էի, որ մոռացա ուրախ լինել: 9. Մի փոքր ուշադրությունը և մի փոքր հոգատարությունը ուրիշների նկատմամբ հրաշքներ են գործում: 10. Նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, երբեմն ոչնչից գլուխ չեն հանում: 11. Եթե երբևէ գա այնպիսի վաղը, երբ մենք միասին չլինենք, դու պետք է հիշես, որ դու ավելի խիզախ ես, քան կարծում ես, ավելի ուժեղ, քան քեզ թվում է, և ավելի խելացի, քան համարում ես ինքդ քեզ: Ամենակարևորը, անգամ երբ մենք միասին չենք, ես միշտ քեզ հետ եմ: 12. Գետերը լավ գիտեն այս ճշմարտությունը. մի՛ շտապիր: Մենք կհասնենք այնտեղ, որտեղ մեզ պետք է… օրերից մի օր: Մտքերը` blognews.am-ից: | |
Դիտումներ: 725 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |