Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
02.08.2014, 15:34 | |
Վերայի խոսքով` այժմ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանան հավուր պատշաճի ներկայանալ մրցույթին: «Հուլիսի 7-ին իմ ու քրոջս ծնունդն էր: Այդ օրն անակնկալ մատուցեցի նրան` մեկնելով իր մոտ`Մոսկվա: Այդ օրվանից էլ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, բայց դեռևս գաղտնիք է, թե ինչ աշխատանք ենք ներկայացնելու»,- ասաց Վերան` դժվարանալով ասել, թե ինչ հույսեր ունի մրցույթից:
«Մենք ոչ մի անգամ չենք մտածել, որ անպայման պետք է հաղթենք, ուղղակի մեր աշխատանքը մեծ սիրով ենք արել: Ինձ հաղթած եմ զգում այն ժամանակ, երբ իմ իղձերն ու ցանկությունները կարողանում եմ փոխանցել իմ կոմպոզիցիային: Համենայն դեպս, կաշխատենք այնպես անել, որ հաղթանակած վերադառնանք»,- նշեց Վերան և ավելացրեց, որ ավելի շատ կարևորում է Ռենայի հաղթանակը: «Ես 2003 թվականից մասնկացում եմ տարբեր մրցույթների և ունեմ մրցանակներ, իսկ քույրս դեռ երկու անգամ է մասնակցել մրցույթի, թեև 2 անգամ էլ ոսկե մեդալ է ստացել: Նախորդ մրցույթին ես իր համար ավելի շատ ուրախացա և հույս ունեմ, որ այս տարի ևս նա կուրախացնի մեզ»,- ասաց Վերան: Նյութը՝ ESem.am-ից: | |
Դիտումներ: 595 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |