Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր

Ամառային կոկտելներ
14.07.2014, 11:18
Դեռ բավականին շոգ է, և ամռան մի մասը առջևում է:Շոգին զովանալու համար առաջարկում եմ մի քանի կաթնային կոկտեյլների բաղադրատոմսեր:Սրանք բավականին հեշտ և արագ են պատրաստվում՝


ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ՝ «ԵԼԱԿԱՅԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար մեզ անհրաժեշտ են 2 բաժակ թարմ ելակ, 2 փոքր բաժակ (յուրաքանչյուրը 80 գ), ելակի յոգուրտ (2/3 բաժակ), 100 գ պաղպաղակ: Բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ելակը, յոգուրտը, ավելացնում ենք պաղպաղակը և կաթ: Փակում ենք և խփում շատ արագ` 30 վայրկյանի ընթացքում: Լցնում ենք 4 բաժակի մեջ և վայելում:

ԿԱԹՆԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ՝ «ԲԱՆԱՆԱՅԻՆ ԴՐԱԽՏ»
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար անհրաժեշտ են. մի բաժակ կաթ, 400 գ պաղպաղակ, 350 գ հասած ու մաքրած բանան: Բլենդերի մեջ դնում ենք 2-3 կտոր պաղպաղակ, վրան լցնում ենք կաթը, այնուհետև բլենդերի մեջ ավելացնում ենք բանանը և խփում: Ստացվում է թանձր, կրեմային կոկտեյլ:

 

ԿԱԹՆԱ-ՄԵՂՐԱՅԻՆ՝ ՍՐՃԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
Հիմնական սարքը և ձեռքի միջոցները` բլենդեր, բաժակներ:
Պատրաստման համար անհրաժեշտ են. 3/4 բաժակ կաթ, 2 թեյի գդալ շաքարավազ, 60 գ պաղպաղակ, 6 գ սուրճ, 1/2 բաժակ ջուր: Հարկավոր է կաթը խառնել սրճի սառեցրած եփուկով, շաքարավազով, կաթնային կամ սերուցքային պաղպաղակով, ավելացնել ջուրը և խառնել ոչ շատ արագ, մինչև միասեռ զանգվածի ստացումը: 


 

Բարի ախորժակ:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Qnarik
Դիտումներ: 2679 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar