Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր

Անվերնագիր
18.07.2014, 16:23

Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել բանաստեղծություններ, որոնք գրել է մեր օգտվողներից Ամուլիկը: Ինձ համար բացահայտում էր, որ Ամուլիկը այդպիսի բանաստեղծություններ է գրում, և ես ցանկանում եմ ցուցադրել նրա բանաստեղծություններից մի քանիսը:

 Լինում է վարկյան, երբ այս աշխարհում 

Արևը նույնիսկ մռայլ է դառնում

Ու այդ մռայլ, խեղճ ճանապարհին

Շատերը կարծես թե չեն դիմանում 

Կարծես աշխարհը սև գույն է ստանում

Գիշերը արդեն ցերեկ է դառնում

  Ցերեկը`գիշեր,

  Արևը` լուսին,

Իսկ կյանքն անապատ` առանց ավազի

Հալվում է նույնիսկ ձյունը Մասիսի,

Բայց արցունքները քո չեն ցամաքում,

Չգիտես ինչու°

Գուցե° քո կյանքն է այդպես թելադրում 

Գուցե° քո բախտը

Բայց ինչու° , ինչու° այդ մեկ վարկյանը օրեր է թվում

Չգիտեմ և ես.....չգիտես և դու

Չգիտի ոչ ոք.............

***

Երազներ,թիթեռների պես,

Թռչում են ահա գլխիս վրայով,

Երգեր ու վերքեր լճացած հոգում,

Ցնորքներ անվերջ,անշեջ, ահարկու:

 

Սիրում էի գիտես ահարկու սիրով,

Երազում անվերջ տեսնել քեզ կողքիս,

Իսկ հիմա արդեն շշնջում եմ ես,

Չգաս, չեմ ուզում տեսնել քեզ կրկին:

 

Միթե երազս անկատար մնաց,

Միթե իմ սիրտը,մոռացել է քեզ

Չգաս, չեմ ուզում տեսնել քեզ կրկին,

Չգաս, չեմ ուզում լսել քո մասին...

 

Կատեգորիա: Տխուր | Ավելացրեց: ROZA:)
Դիտումներ: 389 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 41 2 3 »
Qnarik | Комментарий № 1 | Дата: 18.07.2014Spam

Բանաստեղծությունն ես կարդացելի քի, շատ լավն է:

1-1 2-2 3-3
avatar