| Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր |
| Նյութերը ենթաբաժնում: 10 Ցուցադրված նյութերը: 1-10 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
|
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պիտի այս կյանքը այնքան |
|
Այդ բառերը էլ չեն ասվելու, կամ, եթե նույնիսկ ասվեն, ապա չեն սիրվելու: Իսկ այդ երազների փշուր-փշուր եղած կտրտանքները քամին կտանի: Ասում են ամենահարուստը քամին է՝ մենք նրան ենք տալիս մեր փոխերը, երազները ու հույսերը: Ճի՛շտ են ասում, ես նրան հանձնեցի իմ վերջին հույսն ու առաջին երազաները, նրան հանձնեցի այն, ինչ ինձ համար մի աշխարհ էր, ուստի էլ չմնաց ոչինչ բացի ոչ մի բան չփոխոխ, բայց անունով՝ <<հույս տվող >> ավելորդ բառերից: Ինձ պետք չե՛ն դրանք, քանզի կան հայացքներ՝ որոնցում կարելի է գտնել հազար բառ ու երջանկությունից բարձրանալ երկինք և հակառակը: Համենայնդեպս զուտ տառերի կապոցից դա լավ է : Կան նաև գրկախառնություններ որոնցում, կարող ես գտնել այնքան ջերմություն որքան չկա հազարավոր բառերում, ու կան ընդամենը մարդիկ այնպիսի էությամբ որոնց երբեք չեն հասնի այն բառերը: Նրանք չունեն ասելիք, այդ բառերը ձևականությունններ են, իբրև թե հույս, երազանք կամ էլ օգնության ցանկություն: Իրական արժեքները մարդկանց ու նրանց հոգու մեջ են: Երբե՜ք անիմաստ մի՛ շպրտեք մարդկանց երեսին ավելորդ բառեր, նրանք դրանք կօգտագործեն Ձեր իսկ դեմ: |
|
Տեսնելով այս իրականությունը, յուրաքնչյուր մարդու նման ես ուզում եմ արտասվել: |
|
Թողեք միայնակ տապակվեմ իմ ցավի մեջ: Լավ է լինել միայնակ, քան երկար ժամնակով տառապեմ ձեր բացած վերքերի վրա: Չե՛մ ուզում տեսնել մարդկանց: Կարելի է նրանց անվանել կեղծիք: Կարելի նաև շնորհակալություն հայտնել նրանց. - Շնորհակալություն, անչա՜փ, որ ստպեցիք ինձ հասկանալ, որ բարությունը ոչնչի չի բերի ու, որ կյանքը դառն է: Լավ, դե՞, հերիք չէ այն, որ ինձ ստպեցիք տառապել ու փորձել սպիացնել սիրտս, գոնե գնացեք այնքան հեռու, որ մոռանամ ձեր մասին, այլ ոչ, թե ձեր ուրախությունով փչացրեք հոգիս: Ցավա՞լ: Ո՞վ գիտի նրա իրական իմաստը: Հոգու ցավին ոչինչ չի հասնի, չի օգնի ո՛չ մի դեղ ու դարման, չի օգնի այս բժուշկությունը կամ էլ թե չէ, 21-րդ դարի զարգացած տեխնոլոգիան: Այն հոգեվոր է , նա հոգուս վրա, որովհետև այն ինձ նվիրողը հոգի չի էլ ունեցել: Սիրտս փշրվել է, դժվար է նայել, թե այն ինչպես է քամվում, թե ինչպես է մաշվու՜մ: Էլ հոգի չի մնացել, որ դիմակայի ու պայքարի: Էլ սիրտ չի մնացել, որ փորձի նոր ճանապարհներ փնտրել, էլ ես էլ չեմ մնացել, որ իմ հիմարությամբ բոլորին ժպտամ, ու վերջապես՝ էլ բան էլ չի մնացել, որ ապրեմ: Գոնե հիմա, երբ արդեն կատարյալ հասաք ձեր նպատակին, ինձ մենակ կթողե՞ք: |
|
Դե՞- հիմա հասել է Ձեր հերթը օգնության: Հիմա ինձ է պետք մեկը, որ մաքրի արցունքներս, սփոփի հոգիս իր մտքերով ու հույսերով: Ու՞ր եք իմ ընկերներ: Հիմա ինձ է պետք բարի ու անմեղ մեկը, ով ինձ կփորձի ապացուցել, որ դեռ պետք եմ ոմանց: Իսկ գուցե պետք չե՞մ: Իսկ դուք որտեղի՞ց իմանաք, չէ ո՞ր լայն ժպիտս չի թողնում, չի թողնում նաև հպարտությունս: Ես ամեն օր սպասում եմ մեկին, որ ինձ ձեռք մեկնի, մեկին ով բաց անելով հոգուս վրա դրված կողպեքը ինձ ցույց կտա իրական արժեքները: Այն, որ դեռ շարունակվում է կյանքը: Իսկ ինչու՞ եմ ինքս ինձ պարփակում այս մութ սենյակում ու սպասում ինչ- որ մարդ արարածի օգնությանը: Ավելի շուտ կհավատամ այն փաստին, թե ինչ-որ կենդանի քայլում է ջրի վրայով կամ էլ, թե չէ վագրը բաց է թողնում իր որսը, քան այն, որ մարդ կոչված բանական արարածնները ձեռք կմեկնեն մեկը մյուսին: Այս սենյակի մութ դռները ոչ միայն փակել են հոգիս այլև աչքերս:Նրանք այնքան ամուր են, որ արգելում են տեսնել աշխարհը: Ընկել եմ մի անդունդի մեջ, որտեղից դուրս գալու համար պետք է օգնություն: Փորձում եմ ուժ հավաքել ու բարձրանալ, բայց անդունդի խորությունը ինձնից զորեղ է: Իսկ եթե վերցնեմ ու սպասեմ որևէ մեկի օգնությանը, ապա արդեն կլինի մյուս հազարամյակը, եթե իհարկե լինի այդպիսի մեկը: Չէ ո՞ր նրանք մարդիկ են, բանական էակներ ովքեր կարող են ֆիլմի պես դիտել և հաճույք ստանալ մեկ ուրիշի կործանումից: ![]() |
|
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել բանաստեղծություններ, որոնք գրել է մեր օգտվողներից Ամուլիկը: Ինձ համար բացահայտում էր, որ Ամուլիկը այդպիսի բանաստեղծություններ է գրում, և ես ցանկանում եմ ցուցադրել նրա բանաստեղծություններից մի քանիսը:
|
|
|
|
|
|
Միթե՞ միանաման մարդկանցից շահում է նա ով կեղծավոր է, ով՝ դիմակով է…Չեմ ուզում հավատալ այդ փաստին, միթե աշխարհն այդքան կործանվել է… Դուք մարդիկ այնքան հաճախ եք սկսել փոխել Ձեր դիմակները, որ ձեր դեմքն հիշելն անգամ բարդ է, Ձեզ տեսնելը՝ անհնար: Իսկ առաջ…Հավատս չի գալիս… Եվ ի վերջո որն՞ է լավագույն դիմակ: չնկատեք, բայց տհաճ է նայել մեկին ում մոտ անգամ առկա չէ դեմքը…Իսկ ի՞նչ ունի նա, պատասխանը պարզ է...Լավագույն դիմակ չպետք է լինի, չպիտի մարդիկ դառնան դիմակներով: Գուցե դուք դա Դադարե՛ք լինել այդպիսին, հավատացե՜ք առանց դիմակի ավելի լավ է: Եվ հիշեք՝ Լավագույն ասվածը հարաբերական է:Չէ՞, որ՝
Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:
(Պարույր Սևակ)
|
|
|
Այս աներևակայելի
Բառեր՝, որոնք այլևս ոչինչ չեն փոխի, խոսքեր՝, որ էլ ոչ մի սիրտ չեն ամոգի, անբիծ երազներ, որ էլ չե՛ն իրականանալու ու վերջապես՝ փշրված սիրտ, որ էլ չի ապրելու այնպես:
Արցունքները հանգստացնում են հոգին և էլ ավելի կոփում սիրտը: Արցունքները սովորաբար գալիս են գիշերը, քանի որ միայն այն ժամ է, երբ կարող ես մտածել քեզ ցավ պատճառող հարցերի մասին: Լացելով՝ ուզում եմ դուրս հանեմ ինձ տանջող ցավը, բայց ինքս էլ շատ լավ գիտակցում եմ, որ այդ ցավը ձուլված է իմ հոգում: Այն պոկել հնարավոր չի լինի քանի որ այն իմ պատիժն է: Բայց գալիս է մի ժամանակ, երբ արցունքները քարանում ու սառչում են: Նրանց արդեն անզոր է բերել, քանի որ այն ժամանակ երբ գաիլս էին ես փորձում էի ետ պահել: Հիմա դարձել են սառցաբեկորներ, քանի որ հիմա ես ինքս եմ այդպիսին: Բայց արցունքների հետ մեկտեղ դուրս էր գալիս ցավիս հետ կապված հիշողությունները, իսկ հիմա դա էլ չկա: Ես ոչ միայն պիտի ընդմիշտ հիշեմ իմ ցավը ու տառապանքը, այլև ապրեմ դրանցով…:
Բավակա՛ն է: Արդեն հոգնել եմ ձեզնից, գալիս եք, հաճոյանում ու մարդուն ստիպում կապնվել ձեզ հետ, իսկ հետո առաջին եղած պահին՝ հեռանում:
Տխու՜ր եմ, անտեսվա՜ծ, մոռացվա՜ծ, չգտնվա՜ծ…



Մարդիկ կորցրել են իրենց եսը: Բոլորը դարձել են կեղծավոր: Ոչ մեկը մյուսին չի օգնում առանց ետին մտքի: Միթե՞ այսպես է պետք: Արժի ապրել, յուրաքնչյուր մանրուքի մեջ շահ տեսնելով և միամիտներին կործանելով: 
