Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր |
28.07.2014, 12:36 | |
Բավակա՛ն է: Արդեն հոգնել եմ ձեզնից, գալիս եք, հաճոյանում ու մարդուն ստիպում կապնվել ձեզ հետ, իսկ հետո առաջին եղած պահին՝ հեռանում: Թողեք միայնակ տապակվեմ իմ ցավի մեջ: Լավ է լինել միայնակ, քան երկար ժամնակով տառապեմ ձեր բացած վերքերի վրա: Չե՛մ ուզում տեսնել մարդկանց: Կարելի է նրանց անվանել կեղծիք: Կարելի նաև շնորհակալություն հայտնել նրանց. - Շնորհակալություն, անչա՜փ, որ ստպեցիք ինձ հասկանալ, որ բարությունը ոչնչի չի բերի ու, որ կյանքը դառն է: Լավ, դե՞, հերիք չէ այն, որ ինձ ստպեցիք տառապել ու փորձել սպիացնել սիրտս, գոնե գնացեք այնքան հեռու, որ մոռանամ ձեր մասին, այլ ոչ, թե ձեր ուրախությունով փչացրեք հոգիս: Ցավա՞լ: Ո՞վ գիտի նրա իրական իմաստը: Հոգու ցավին ոչինչ չի հասնի, չի օգնի ո՛չ մի դեղ ու դարման, չի օգնի այս բժուշկությունը կամ էլ թե չէ, 21-րդ դարի զարգացած տեխնոլոգիան: Այն հոգեվոր է , նա հոգուս վրա, որովհետև այն ինձ նվիրողը հոգի չի էլ ունեցել: Սիրտս փշրվել է, դժվար է նայել, թե այն ինչպես է քամվում, թե ինչպես է մաշվու՜մ: Էլ հոգի չի մնացել, որ դիմակայի ու պայքարի: Էլ սիրտ չի մնացել, որ փորձի նոր ճանապարհներ փնտրել, էլ ես էլ չեմ մնացել, որ իմ հիմարությամբ բոլորին ժպտամ, ու վերջապես՝ էլ բան էլ չի մնացել, որ ապրեմ: Գոնե հիմա, երբ արդեն կատարյալ հասաք ձեր նպատակին, ինձ մենակ կթողե՞ք:
| |
Դիտումներ: 392 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |