
Առանց քեզ ամեն ինչ դատարկ է, չկաս դու, չկան քո հետ կապված իմ բոլոր երազանքները:Բայց ես հիշում եմ ամեն ինչ:Հիշում եմ,երբ առաջին անգամ հանդիպեցինք,շփոթված իրար էինք նայում ու ոչ մի բառ չէինք խոսում:Հիշում եմ,թե ինչպես էիր խանդում,երբ ինչ որ մեկը նայում էր ինձ:Հիշում եմ քո հետ կապված ամեն ինչ:Հիշում եմ մեր գժությունները:Հիշում եմ մեր սիրո պատմությունը:Պատմություն,որ այդպես էլ չունեցավ ավարտ,կամ էլ ունեցավ շատ սոսկալի ավարտ:Ինչպե՞ս եղավ, ի՞նչ պատահեց,որ մեր սերը փլուզվեց:Էլ չկա «մեր»կոչվածը, մնացել է մենակ «ես» հասկացողությունը:Երանի՜ կյանքը նման լիներ հեքիաթի,իսկ դու իմ հեքիաթային սպիտակ ձիով ասպետը լինեիր:Ինչ ցավալի է,որ սա ընդամենը երազանք է:Երազանք,որ այդպես էլ անկատար կմնա:Գուցե օրերից մի օր հանդիպենք ու այդ ժամանակ ամեն ինչ ուշ կլինի ու դա այդպես էլ կմնա «Չստացված երազանք»:
|