Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր

Լայն ժպիտի նեղ հոգին…
26.07.2014, 11:20

 

Տխու՜ր եմ, անտեսվա՜ծ, մոռացվա՜ծ, չգտնվա՜ծ…

Դե՞- հիմա հասել է Ձեր հերթը օգնության: Հիմա ինձ է պետք մեկը, որ մաքրի արցունքներս, սփոփի հոգիս իր մտքերով ու հույսերով: Ու՞ր եք իմ ընկերներ: Հիմա ինձ է պետք բարի ու անմեղ մեկը, ով ինձ կփորձի ապացուցել, որ դեռ պետք եմ ոմանց: Իսկ գուցե պետք չե՞մ:  Իսկ  դուք որտեղի՞ց իմանաք, չէ ո՞ր լայն ժպիտս չի թողնում, չի թողնում նաև հպարտությունս: Ես ամեն օր սպասում եմ մեկին, որ ինձ  ձեռք մեկնի, մեկին ով բաց անելով հոգուս վրա դրված կողպեքը ինձ ցույց կտա իրական արժեքները: Այն, որ դեռ շարունակվում է կյանքը: Իսկ ինչու՞ եմ ինքս ինձ պարփակում այս մութ սենյակում ու սպասում ինչ- որ մարդ արարածի օգնությանը: Ավելի շուտ կհավատամ այն փաստին, թե  ինչ-որ կենդանի քայլում է ջրի վրայով կամ էլ, թե չէ  վագրը բաց է թողնում իր որսը, քան այն, որ մարդ կոչված բանական արարածնները ձեռք կմեկնեն  մեկը մյուսին:

Այս սենյակի մութ դռները ոչ միայն փակել են  հոգիս այլև աչքերս:Նրանք այնքան ամուր են, որ արգելում են տեսնել աշխարհը: Ընկել եմ մի անդունդի մեջ, որտեղից դուրս գալու համար պետք է օգնություն: Փորձում  եմ ուժ հավաքել ու բարձրանալ, բայց անդունդի խորությունը ինձնից զորեղ է: Իսկ եթե վերցնեմ ու սպասեմ որևէ մեկի օգնությանը,  ապա արդեն կլինի մյուս հազարամյակը, եթե իհարկե լինի այդպիսի մեկը: Չէ ո՞ր նրանք մարդիկ են, բանական էակներ ովքեր կարող են ֆիլմի պես դիտել և հաճույք ստանալ մեկ ուրիշի կործանումից:

 

Կատեգորիա: Տխուր | Ավելացրեց: Qnarik
Դիտումներ: 566 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 4 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 41 2 »
Gjukna♥ | Комментарий № 1 | Дата: 26.07.2014

Ապրես Քնար ջան շա՜տ լավն էր

Qnarik | Комментарий № 2 | Дата: 26.07.2014Spam

Մերսի շատ-շատ Ալ ջան: Ուրախ եմ որ հավանեցիր:

1-1 2-2
avatar