| Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր |
| 04.08.2014, 12:52 | |
Այդ բառերը էլ չեն ասվելու, կամ, եթե նույնիսկ ասվեն, ապա չեն սիրվելու: Իսկ այդ երազների փշուր-փշուր եղած կտրտանքները քամին կտանի: Ասում են ամենահարուստը քամին է՝ մենք նրան ենք տալիս մեր փոխերը, երազները ու հույսերը: Ճի՛շտ են ասում, ես նրան հանձնեցի իմ վերջին հույսն ու առաջին երազաները, նրան հանձնեցի այն, ինչ ինձ համար մի աշխարհ էր, ուստի էլ չմնաց ոչինչ բացի ոչ մի բան չփոխոխ, բայց անունով՝ <<հույս տվող >> ավելորդ բառերից: Ինձ պետք չե՛ն դրանք, քանզի կան հայացքներ՝ որոնցում կարելի է գտնել հազար բառ ու երջանկությունից բարձրանալ երկինք և հակառակը: Համենայնդեպս զուտ տառերի կապոցից դա լավ է : Կան նաև գրկախառնություններ որոնցում, կարող ես գտնել այնքան ջերմություն որքան չկա հազարավոր բառերում, ու կան ընդամենը մարդիկ այնպիսի էությամբ որոնց երբեք չեն հասնի այն բառերը: Նրանք չունեն ասելիք, այդ բառերը ձևականությունններ են, իբրև թե հույս, երազանք կամ էլ օգնության ցանկություն: Իրական արժեքները մարդկանց ու նրանց հոգու մեջ են: Երբե՜ք անիմաստ մի՛ շպրտեք մարդկանց երեսին ավելորդ բառեր, նրանք դրանք կօգտագործեն Ձեր իսկ դեմ:
| |
| Դիտումներ: 775 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | 1 2 » |
|
| |
| 1-1 2-2 | |
Բառեր՝, որոնք այլևս ոչինչ չեն փոխի, խոսքեր՝, որ էլ ոչ մի սիրտ չեն ամոգի, անբիծ երազներ, որ էլ չե՛ն իրականանալու ու վերջապես՝ փշրված սիրտ, որ էլ չի ապրելու այնպես: