Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր

Չէի ուզում
08.08.2014, 10:55

Այս աներևակայելի
խորը գաղտնիքներով կյանքում շատ քիչ բան է լինում այնպես՝ ինպես մենք էինք ուզում:
Չգիտեմ դա ցավով ասեմ, թե՞ հրճվանքով, որովհետև հայտնի չէ,  թե  մեր ուզածը
ե՞րբ է  լավ ավարտ ունենալու կամ ունենալու
ավարտ, է թե՞ ոչ:

Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պիտի այս կյանքը այնքան
դառնանա, որ ապրելու ցանկությունը մարի: Ես այսպես չէի՛ ուզում, իմ երազներում  ապագաս
լրիվ այլ գծապատկեր ուներ, այնտեղ ես լրիվ այլ էի:Ես չէի հաշվարկել այս խորը
անդունդը, որի մեջ  գտնվում եմ հիմա:  Երկար  մտածելով
հասկանում եմ, որ հենց այդ հաշվարկներն են ինձ հասցրին այս օրի, կյանքը մաթեմատիկա
չէ՛ որ հաշավարկես: Բայց դրանց  հաշվարկ անվանելը
կոպիտ կլինի,  դրանք ուղղակի երզաներ էին ,
երազներ որոնց իրականանալու համար պատրաստ էի ծայրահեղ արարքների, բայց անգամ դա պետք
չեկավ: Գուցե սա էր ճիշտը, բայց ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում ինձ հետաքրքրում
էր իմ ապագան որը այդպես ես անիրականանալի մնաց, ախր չէի՜ ուզում…

Կատեգորիա: Տխուր | Ավելացրեց: Qnarik
Դիտումներ: 536 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar