Գլխավոր էջ » Ֆայլեր » Տխուր

Էլ իմը չես
12.07.2014, 21:44

Պտտվում է ժամանակը, անցնում են օրերը, բայց դու էլի նույնն ես, արդեն տարբեր, էլ իմը չես: Օտար ես դարձել: Օտար, որ եղել է հարազատ մի անձ: Անձ առանց որի ես ուղղակի չկամ, չեմ լինի այս մեծ աշխարհում: Անձ, որին սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ: Բայց զգում եմ էլ իմը չես, փոխվել ես շատ ես փոխվել, գուցե, կյանքի դաժան պահերն են քեզ փոխել: Ես ուզեցի օգնել քեզ, բայց ոչ,դու չթողեցիր հեռու վանեցիր ինձ, պահանջեցիր հեռանալ քո կյանքից, մոռանալ քեզ, ջնջել բոլոր հիշողությունները:
Հեռացա, բայց չմոռացա ո՛չ քեզ, ո՛չ քո հետ կապված հիշողությունները: Դատարկ է անցնում օրերս: Անիմաստ կյանքիս յուրաքանչյուր պահը: Լալիս եմ, որ մոռանամ, բայց իզուր եմ ինձ տանջում, քանի որ էլ իմը չես: Սկզբում ինձ էի մեղադրում, որ թողել ես ինձ, փորձում էի սխալը իմ մեջ գտնել, ավա՜ղ սխալ չկար, կար մեկ անուղղելի սխալ՝ քո հանդեպ իմ զգացած սերը: 
Դու ստեղծեցիր այս քաոսը: Քաոս, որ մենակ իմ կյանքում է տիրում: Դու ապրում ես քո կյանքով՝ խլելով իմ կյանքը ինձանից: Չնայած իմ տառապանքներին հոգիս էլի ցավում է, որ էլ իմը չես:

Կատեգորիա: Տխուր | Ավելացրեց: Gjukna♥
Դիտումներ: 405 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 21 2 »
Gjukna♥ | Комментарий № 1 | Дата: 13.07.2014

մերսիի

1-1 2-2
avatar